|
  • Русский
  • English

Թագուհի Սաբիրի Ստեփանյան

Թագուհի Սաբիրի Ստեփանյան

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ

Ծննդյան ամսաթիվ

18.02.1965

 

Կրթություն

1981թ. ավարտել է Երևանի N 20 Դերժինսկու անվան միջնակարգ դպրոցը

1981-1987թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում:

 

Աշխատանք

1987-1988թթ. աշխատել է որպես բժիշկ-ինտեռն թիվ 1 կլինիկական հիվանդանոցում:

1989-2002թթ. աշխատել է «Էրեբունի» ԲԿ-ի հեմոդիալիզի բաժանմունքում որպես բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, բաժնի ղեկավար:

1999-2002թթ. համատեղել է աշխատանքը Բժշկական Գենետիկայի կենտրոնում որպես բժիշկ-թերապևտ:

2002-2010թթ. աշխատել է «Էրեբունի» ԲԿ-ի սիրտ-անոթային դիագնոստիկայի բաժանմունքում որպես բժիշկ, ծառայության ղեկավար:

Մինչն 2010թ. աշխատել է ակադեմիկոս Մ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում որպես դիագնոստիկայի ամբիոնի ասիստենտ (համատեղ):

2010-2011թթ. աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի ասիստենտ (համատեղ):

2010թ.-2023թ. աշխատել է Երևան քաղաքի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում որպես տնօրեն:

2023թ.-2025թ. աշխատել է Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում որպես տնօրեն:

2025 թվականի մայիսից նշանակել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ:

 

Վերապատրաստումներ

1991թ. վերապատրաստվել է Բրյուսելի «Էրազմ» ԲԿ-ում և «Եդիտ Կավել» ԲԿ-ի հեմոդիալիզի ն երիկամի տրանսպլատացիայի բաժանմունքում (3 ամիս):

2002թ. վերապատրաստվել է Մոսկվայի սիրտ-անոթային վիրաբուժության Բակուլնի անվան ինստիտուտում:

Անցել է կատարելագործման դասընթաց Դիագնոստիկա Բժշկական Միավորումում՝ դուպլեքս սկանավորում:

2007թ. վերապատրաստվել է Փարիզի Ժորժ Պոմպիդու սիրտ-անոթային վիրաբուժության Եվրոպական հիվանդանոցում:

2008թ. անցել է կատարելագործման դասընթաց «Դոպլեր և դուպլեքս սկանավորում» (ճառագայթային ախտորոշման բժիշկների համար, ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտ):

2010թ. անցել է կատարելագործում «ՀՀ բժշկական հիմնարկությունների և կազմավորումների աշխատանքի պլանավորումը, ծավալումը, կազմակերպումը խաղաղ և ռազմական արտակարգ իրավիճակներում» (բուժկանխարգելիչ հիմնարկների և նրանց աղետների բժշկության կազմավորումների ղեկավարների համար, ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտ):

2011թ. մասնակցել է Իսրայելում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսին՝ «21-րդ դարի հակաճգնաժամային կառավարում» թեմայով: Նույն թվականին Լոնդոնում անցել է «Առողջապահության կառավարման կուրսեր» թեմայով դասընթաց:

2011-2012թթ. անցել է «Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում» ծրագրի կողմից անցկացրած 23-օրյա համակարգչային դասընթացներ (ՍՏՃԾ):

2016թ. պարգնատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

2017թ. պարզնատրվել է ԼՂՀ նախագահի «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

2021թ. պարգնատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 2-րդ աստիճանի մեդալով և «Նելսոն Ստեփանյան» մեդալով:

 

Աշխատանքների ցանկ

Դուպլեքսային սկանավորման հնարավորությունները քնային զարկերակի ախտահարումների ժամանակ (Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի Գիտագործնական բժշկական հանդես)

Դուպլեքս սկանավորման դերը ողնային զարկերակների հիվանդությունների ախտորոշման գործում (Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի, Գիտագործնական բժշկական հանդես):

Համատեղ աշխատանք Healthcare in transition in the Republic of Armenia: the evolution of emergency medical systems and directions forward/ International Journal of Emergency Medicine/:

Մասնակցել է «Երիկամի բիոպսիա, դիալիզի և տրանսպլանտացիայի պրոբլեմը Հայաստանում և Վրաստանում» գիտապրակտիկ կոնֆերանսի:
Հանդիսանում է «Շտապ բժշկական օգնության բժիշկների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր նախագահ:

 

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել