
Էնդոկրինոլոգիայի կլինիկա
Հեռ․՝ 010 301000, ներքին՝ 530, 531, 533
Էլ. հասցե՝ aapedendo@gmail.com
Կայք՝ www.apedea.com
Ղեկավար` Աղաջանովա Ելենա Միխայիլի, բ.գ.դ., պրոֆեսոր
1982թ-ին 4-րդ մանկական հիվանդանոցում հիմնադրվել է մանկական էնդոկրինոլոգիայի բաժանմունքը` Է. Ռ. Փաշինյանի կողմից: 2008թ-ից մինչ օրս էնդոկրինոլոգիայի բաժանմունքը` կլինիկան, ղեկավարում ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ե.Մ. Աղաջանովան:
Կլինիկան, որ այսօր գտնվում է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի կազմում, սպասարկում է և մեծահասակներին, և երեխաներին:
Այն հագեցած է ինֆուզամատով, գլիկոզիլացված հեմոգլոբինը որոշող սարքավորումով (Afinion), Գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգով (Ipro2), Ուլտրաձայնային դենսիտոմետրով (Sahara) և տեխնիկական այլ միջոցներով:
Էնդոկրինոլոգիական կլինիկան ունի 18 մահճակալ:
Կլինիկան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի ուսումնական բազան է:
Այստեղ հետազոտվում, ախտորոշվում և բուժվում են էնդոկրին հետևյալ հիվանդությունները`
- շաքարային դիաբետ,
- ոչ շաքարային դիաբետ,
- վահանաձև գեղձի հիվանդություններ,
- ճարպակալում,
- մազակալում,
- մակերիկամների հիվանդություններ,
- էնդոկրին այլ հիվանդություններ:
Երեխաների մոտ նաև հետազոտվում, ախտորոշվում և բուժվում են`
- աճի դանդաղումն ու ֆիզիկական թերզարգացում,
- սեռական թերզարգացում ու վաղաժամ սեռական հասունացում,
Էնդոկրինոլոգիայի կլինիկայում մշտապես գործում է շաքարային դիաբետի դպրոցը դիաբետով երեխաների, նրանց ծնողների , ինչպես նաև մեծահասակ հիվանդների համար: 2016 թվականից կլինիկայում կատարվում է ինսուլինային պոմպաների տեղադրում և հետևում, ինչպես նաև գործում է գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի ծառայությունը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկան հանդիսանում է ՀՀ միակ մանկական էնդոկրին բաժանմունքը, որին կից գործում է մանկական հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերը, որտեղ հաշվառված է տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող մոտ 460 երեխա, ինչպես նաև բնածին հիպոթիրեոզ, մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա, կարճահասակություն ունեցող երեխաները:
2015-ին էնդոկրինոլոգիայի ամբիոնի և կլինիկայի հիման վրա հիմնադրվել է Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիան, որի գործունեությունը պետք է ուղղված լինի Հայաստանում մանկական էնդոկրինոլոգիայի զարգացմանը: Ասոցիացիայի հիմնադիրներն են Ելենա Աղաջանովան (նախագահ), Բայբուրդյան Գայանեն, Նավասարդյան Լուսինեն, Առաքելյան Լուսինեն, Մարկոսյան Ռենատան, Իսսա Ֆրեյջ (վերահսկիչ հանձնաժողովի նախագահ), Հակոբյան Սոնա (վերահսկիչ հանձնաժողովի անդամ): Ասոցիացիայի քարտուղարն է Քալանթարյան Լուսինեն:
Գիտական գործունեությունը
Կլինիկայում գիտական հետազոտությունները կատարվում են հետևյալ ուղղություններով`
- Երեխաների և դեռահասների մոտ տիպ 1 շաքարային դիաբետի, բարդությունների, առանձնահատկությունների և տարածվածության ուսումնասիրում,
- Էմբրիոնալ գենեզի պրոտեոգլիկանների պաշտպանիչ էֆֆեկտի ուսումնասիրությունը ենթաստամոքսային գեղձի ինսուլյար ապարատի վրա
- Աղիքային միկրոֆլորայի դերը արգինազային համակարգում և տիպ 1 շաքարային դիաբետի էթիոլոգիայում
- ՀՀ տարբեր շրջաններում օստեոպորոզի պատճառների և տարածվածության, պոստմենոպաուզալ շրջանում կանանց մոտ օստեոպորոզով հիվանդացության ուսումնասիրում,
- Պոլիգլանդուլյար էնդոկրին համախտանիշների ուսումնասիրում,
- Կլինիկամետաբոլիկ, հորմոնային և ոսկրային փոխանակության առանձնահատկությունները ճարպակալման դեպքում
- Կարճահասակության ուսումնասիրում
- Սեռի տարբերակման խանգարում
Համագործակցություն
Էնդոկրինոլոգիական կլինիկան համագործակցում է.
- Մոսկվայի Համառուսական էնդոկրին գիտական կենտրոնի,
- Բեռլինի «Շարիտե» համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիական կլինիկայի,
- Ուկրաինայի հետդիպլոմային ուսուցման էնդոկրինոլոգիական ամբիոնի,
- Կալիֆորնիայի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի,
- Բեյ Արեայի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիա,
- Բազելի, Շվեյցարիա, համալսարանական մանկական հիվանդանոցի,
- Ավստրիայի Գրաց քաղաքի համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի և դիաբետոլոգիայի կլինիկաների հետ,
- Միացիալ Թագավորության Elizabeth Queen University Hospital ,Glasgow, Royal University Hospital, London:
Այլ տեղեկություններ
Կլինիկայի բժիշկների ջանքերով «Երազ» բարեգործական հիմնադրամի և դոնոր-կազմակերպությունների աջակցությամբ շաքարային դիաբետով երեխաների համար ամեն տարի կազմակերպվում է ամառային ճամբար:
«Երազ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար նոյեմբերի 14-ին (Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր) և հունիսի 1-ին (Երեխաների պաշտպանության համաշխարային օրը) կազմակերպվում են մշակութային միջոցառումներ: