
Մանկական վիրաբուժության կլինիկա
Հեռ․ 010 301000
Կլինիկայի ղեկավար` Նիկոլայ Դալլաքյան
1961թ.-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում հիմնադրվել է մանկական վիրաբուժության առաջին կլինիկան, որտեղ պատրաստվել են հանրապետությունում մանկական վիրաբուժական առաջին կադրերը:
1961-1965թթ.-ին կլինիկայի առաջին ղեկավարը եղել է պրոֆեսոր Անդրեյ Բաղդասարի Գևորգյանը:
1965-1972թթ.-ին կլինիկան ղեկավարել է պրոֆեսոր Էմմա Սերգեյի Մարտիկյանը, իսկ 1972-1998թթ.-ին` պրոֆեսոր Ալբերտ Անդրանիկի Վանյանը:
Այնուհետև մանկական վիրաբուժության կլինիկան տեղափոխվել է 1-ին մանկական հիվանդանոց:
2011թ.-ին ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում վերաբացվել է կլինիկան, որը մինչ օրս ղեկավարում է ՀՀ վաստակավոր մանկական վիրաբույժ Ավետ Արսենի Ասլանյանը:
Կլինիկան ծավալված է 12 մահճակալով: Այստեղ տարեկան բուժվում է շտապ-անհետաձգելի և պլանային բուժման կարիք ունեցող 600-ից ավելի նորածին և երեխա: Նրանց մի մասն ընդունվում է շուրջօրյա գործող արտագնա վիրաբուժական բրիգադի միջոցով: Վիրահատությունների մի մասը կատարվում է լապարասկոպիկ եղանակով:
Կլինիկայում աշխատում է բարձր պատրաստվածությամբ բուժանձնակազմ։ Մասնագետները վերապատրաստվել են Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Հունաստանի, ԱՄՆ առաջնակարգ կլինիկաներում:
Մանկական վիրաբուժության կլինիկան Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի ուսումնական բազան է:
Գիտահետազոտական աշխատանքներ
Կլինիկայում իրականացվում են գիտական հետազոտություններ հետևյալ ուղղություններով`
- նորածնային հասակի արատների հիմնապատճառը
- թարախային օմֆալիտի տարատեսակները նորածնային և ծծկեր հասակում
- նորածինների և ծծկեր հասակի այրվածքային հիվանդություն (վերակենդանացման բաժանմունքի հետ համատեղ)
- սուր հեմատոգեն օստեոմիելիտը երեխաների մոտ
- վիրաբուժական պաթոլոգիան էնդոկրին հիվանդների մոտ
Համագործակցություն
Կլինիկան համագործակցում է`
- ՀՀ բոլոր ամբուլատոր և ստացիոնար բուժհաստատությունների
- Մանկական հասակի ուրգենտ վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա)
- Հայ բժիշկների ասոցիացիայի (Վաշինգտոն, AAHAGW),
- «Թիմոն» մանկական կլինիկայի հետ (Մարսել)