|
  • Русский
  • English

Ախտորոշիչ կենտրոն

Ախտորոշիչ կենտրոն

Ախտորոշիչ կենտրոն

Հեռ․ 010 301000, ներքին՝ 505, 506

Ղեկավար` Մարիաննա Իգորի Գևորգյան

«Մուրացան» հիվանադանոցային համալիրի ախտորոշիչ կենտրոնը հիմնադրվել է 2011թ.-ի հունիսին` ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դ. Դումանյանի նախաձեռնությամբ:

Ախտորոշիչ կենտրոնը ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման և նյարդաբանության ամբիոնների ուսումնական բազան է հանդիսանում:

Կենտրոնում իրականացվում են հետևյալ ծառայությունները`

  • ռենտգեն հետազոտություն ամբողջ ծավալով, ֆլյուրոգրաֆիա, ռենտգեն դենսիտոմետրիա (DEXA)
  • ուլտրաձայնային հետազոտություն ամբողջ ծավալով՝ մանկական և մեծահասակների
  • դոպլեր, դուպլեքս հետազոտություն
  • էլեկտրասրտագրություն
  • էլեկտրոէնցեֆալոգրաֆիա՝ մանկական և մեծահասակների
  • էնդոսկոպիա, «Helikobakter pylori»-ի որոշում
  • մանկական էխոսրտագրություն, մանկական սրտաբանի խորհրդատվություն
  • նեյրոսոնոգրաֆիա

Կենտրոնն ապահովված է հետևյալ սարքավորումներով`

  • Էնդոսկոպիկ սարքավորում «Olympus GIF xp20»` ապահովում է տեսանելիության մատչելիություն և բարձր արդյունավետություն
  • Գաստրոսկոպ EVIS EXERA 11 180 Olympus՝ HDTV և NBI տեխնոլոգիայով: «Evis Exera II»` ունի պատկերի մոտեցման և մեծացմած հնարավորություն: Սարքի թվային մեծացման շնորհիվ կատարվում է լորձաթաղանթի մանրակրկիտ ուսումնասիրություն: «NBI» տեխնոլոգիան թույլ է տալիս կատարել տեղային մանրակրկիտ հետազոտություն, բացահայտել թաքնված կառուցվածքային միավորները:
  • «HOLOGIC» մակնիշի օստեոդենսիտոմետր՝ հիմնականում կատարվում է երկու` կոնք-ազդրային և ողնաշարի գոտկային հատվածների դենսիտոմետրիա, որտեղ ավելի հաճախ են հանդիպում օսթեոպորոտիկ կոտրվածքները:
  • SIEMENS I–conos R-200 թվային ռենտգեն բոլոր հնարավորություններով
  • Էլեկտրասրտագրության սարքավորում SCHILLER AT 101
  • Էխոսրտագրության սարքավորում Sono-GE
  • SIEMENS սոնոգրաֆ
  • ԷԷԳ եզակի սարքավորում Basis Be, Ee neuro` 16 չափի գլխարկներով՝ սկսած նորածնային տարիքից

Նորագույն թվայնացված սարքավորումների ճառագայթահարումը նվազագույն է և կազմում է սովորական կրծքավանդակի ռենտգենոգրաֆիայի դոզայի 1/10 մասը:

Աշխատանքային ժամերն են` 9:00 -17:00-ը։
Պոլիկլինիկական ծառայությունները մատուցվում են աշխատանքային բոլոր ժամերին, իրականացվում են նաև հերթապահություններ:

Բաժանմունքի բժիշկներ

Նկարներ

Ինչպես կարող ենք ձեզ օգնել