|
  • Русский
  • English

Լաբորատորիա

Լաբորատորիա

Լաբորատորիա

Հեռ՝ +374 10 56 04 42

Ղեկավար` Գևորգյան Նունե Վոլոդյայի

Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիան «Մուրացան» հիվանդանոցային համալիրի կարևոր օղակներից մեկն է: Լաբորատորիայում աշխատել և աշխատում են հմուտ ու բանիմաց մասնագետներ: Նրանք կարողացել են ապահովել և պահպանել լաբորատորիայի բարի ավանդույթներն ու համբավը, որոնց գրավականը ոչ միայն ժամանակի պահանջներին համապատասխան սարքավորումներ և հակազդակներ (ռեակտիվներ) ունենալն է, այլև բոլոր հետազոտությունների բարեխիղճ կատարումը:
Լաբորատորիան հագեցած է ժամանակակից և ներկայումս ախտորոշման բնագավառում առաջատար ֆիրմաների սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում իրականացնել ճշգրիտ հետազոտություններ, ինչպես նաև կատարել ներկայումս եզակի համարվող և ախտորոշիչ առանձնահատուկ նշանակություն ունեցող մի շարք հետազոտություններ:
Վերջին շրջանում մեծացել է թունաբանական լաբորատոր ախտորոշման պահանջարկը: Այն առավել ստույգ և լիարժեք դարձնելու նպատակով լաբորատորիայում շարունակվում է նոր թեստերի ներդրումը: Այդ հետազոտությունները սովորաբար կատարվում են շտապ ցուցումով, որի համար անհրաժեշտ են լինում սթրիպ-թեստեր: Իսկ նախնական տվյալի գնահատականը հիմնավորելու կամ բացառելու նպատակով փորձանմուշը հետազոտվում է քրոմատոգրաֆիկ մեթոդով:
Տարվա ընթացքում լաբորատորիայում մալարիայի ու ՄԻԱՎ-ի հետազոտություններ են անցնում արտասահմանցի ուսանողները:

Լաբորատորիայում գործում են լաբորատոր հետևյալ ծառայությունները՝

  • կենսաքիմիական
  • իմունոլոգիական
  • ընդհանուր կլինիկական
  • շճաբանական
  • մանրէաբանական
  • էքսպրես

Կենսաքիմիական լաբորատորիա

Հագեցած է Cobas Integra 400/400+, Microlab 300, START 4, STAT FAX, COBAS 232 ֆիրմաների սարքավորումներով, որոնցով կատարում են հետևյալ հետազոտությունները`

  • սուբստրատներ
  • ֆերմենտներ
  • լիպիդային փոխանակություն
  • կոագուլոգրամմա
  • էլեկտրոլիտներ
  • կարդիոմարկերներ
  • դեղորայքային մշտադիտարկում

Իմունոհեմատոլոգիական լաբորատորիա

Հագեցած է Elecsys 2010, STAT FAX ֆիրմաների սարքավորումներով, որոնցով կատարում են հետևյալ հետազոտությունները`

  • շաքարային դիաբետի մշտադիտարկում
  • վահանաձև գեղձի հորմոններ
  • մակերիկամի ֆունկցիայի ախտորոշում
  • վերականգնողական ֆունկցիայի խանգարման ախտորոշում
  • սուր փուլի սպիտակուցներ
  • վարակների ախտորոշում
  • անեմիայի տարբերակման ախտորոշում

Լաբորատորիայում ուսումնասիրվում են կենսաբանական տարբեր նյութեր և հեղուկներ: Հմուտ մասնագետների և ժամանակակից սարքավորումների առկայությունը թույլ է տալիս կարճ ժամանակում ախտորոշել հիվանդությունը` դրանով իսկ նպաստելով բժշկի ճիշտ և արագ կողմնորոշվելուն ու համապատասխան բուժում նշանակելուն:

Ընդհանուր կլինիկական լաբորատորիա

Հագեցած է Sysmex XS 1000i, Urysis 1100 ֆիրմաների սարքավորումներով, որոնցով կատարվում են հետևյալ հետազոտությունները`

  • արյան ընդհանուր քննություն
  • CBC+DIF
  • CBC+DIF+Ret
  • ողնուղեղային հեղուկի քննություն
  • կենսաբանական տարբեր հեղուկների բջջաբանական հետազոտություն (պլևրալ, պերիկարդիալ և այլն)
  • մակաբույծների ախտորոշում և կոպրոլոգիա, ինչպես նաև թաքնված արյան թեստ
  • կենսաբանական տարբեր նյութերի բջջաբանական հետազոտություն (խորխ, սեռական արտազատուկներ, սերմնահեղուկ)
  • մեզի ընդհանուր քննություն, նաև որակական` գլյուկոզայի, կետոնային մարմինների, բիլիռուբինի, ուռոբիլինի հայտնաբերման ռեակցիաներ
  • երիկամային ֆունկցիան գնահատող մի շարք թեստեր` Նիչեպորենկոյի, Ադդիս-Կակովսկու մեթոդները, Զիմնիցկու փորձը

Sysmex XS 1000i ֆիրմայի անալիզատորը, որը միակն է տարածաշրջանում, հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում ունենալ արյան ընդհանուր քննության պատկերը, տարբերակել լեյկոցիտները, հաշվել ռետիկուլոցիտների քանակը:

Շճաբանական լաբորատորիա

Կատարվում են արյան իզոսեռոլոգիական և շճաբանական հետազոտություններ`

  • արյան խմբի որոշում խաչաձև եղանակով
  • արյան ռեզուս-պատկանելիության որոշում
  • հեպատիտներ
  • բրուցելոզի ռեակցիա՝ տիտր
  • Ռայտ-Խեդելսոնի ռեակցիա
  • ներարգանդային վարակներ
  • լյամբլյա`քանակական որոշում
  • հերպես
  • տուբերկուլյոզ
  • ՄԻԱՎ

Մանրէաբանական լաբորատորիա

Կատարվում են հետևյալ հետազոտությունները՝

  • արյան ստերիլության որոշում
  • դիսբակտերիոզ,
  • ստաֆիլակոկակրության որոշում
  • արտազատուկների մանրէաբանական քննություն
  • քերուկների մանրէաբանական քննություն,
  • Ռոտա-Ադենո վիրուս
  • ստրեպտոկոկ «Ա»
  • երսինիա
  • միկոպլազմա, ուրեապլազմա
  • ցանքսեր
  • պնևմոկոկի տարբերակման թեստ

Էքսպրես լաբորատորիա

Համալրված է ABL-330, Cobas 121, OSM-3 ֆիրմաների անալիզատորներով, որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամանակահատվածում պատկերացում կազմել

  • արյան թթվահիմնային հավասարակշռության
  • գազային հավասարակշռության
  • էլեկտրոլիտային բալանսի մասին

Հաշված րոպեներ են պահանջվում կենսականորեն անհրաժեշտ պարամետրերի (հեմոգլոբին, լեյկոցիտ, կրեատինին, միզանյութ, բիլիռուբին, գլյուկոզա և այլն) ստացման համար:

Համագործակցություն

Լաբորատորիան համագործակցում է հանրապետության և ԼՂՀ շատ մասնագետների, հիվանդանոցների, ԵՊԲՀ-ի մի շարք ամբիոնների և կլինիկաների հետ, մասնակցություն է ունենում ամբիոններում կատարվող գիտական որոշակի աշխատանքների:

Լաբորատորիան աշխատում է 24 ժամ, առանց հանգստյան օրերի:

Լաբորատորիայի բժիշկներ

Նկարներ

Ինչպես կարող ենք ձեզ օգնել