|
  • Русский
  • English

Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա

Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա

Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա

Հեռ՝ 010 301000, ներքին 527, 528

Ղեկավար` Արարատ Արտեմի Նազանյան, բ.գ.թ.

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկան գործում է հիվանդանոցի բացումից ի վեր` 1961թ.-ից: Այն ժամանակ կլինիկան` որպես առանձին կառույց, գոյություն չուներ և գտնվում էր ընդհանուր վիրաբուժական կազմի մեջ` Էլիզա Իսակովի Ավետիքյանի ղեկավարությամբ:

1963թ.-ից 4-րդ մանկական հիվանդանոցում ստեղծվել է մանկական վիրաբուժության ամբիոն (ղեկավար` Էմմա Սերգեյի Մարտիկյան): 1982թ.-ին մանկական թիվ 3 հիվանդանոցի մանկական վիրաբուժության կլինիկայի բացումից հետո ամբիոնի աշխատակիցների մի մասը տեղափոխվել է այնտեղ, ինչից հետո կլինիկան անվանվել է մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա:

Կլինիկան այդուհետ սկսել է զբաղվել հենաշարժողական համակարգի բնածին արատների և մանկական տարիքի վնասվածքների բուժմամբ:

Կլինիկայում այժմ հոսպիտալացվում են այնպիսի երեխաներ, ովքեր ունեն հենաշարժողական համակարգի բնածին արատներ (ազդրի բնածին հոդախախտ, բնածին ծուռթաթություն, բնածին մկանային ծուռվզություն, վերին և ստորին վերջույթների բնածին անոմալիաներ և այլն) կամ ձեռքբերովի պաթոլոգիաներ (վերջույթների բաց և փակ կոտրվածքներ):

Կլինիկան ունի 10 մահճակալ:

Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է ավստրիական «AKH» և «Donauspital- SMZ- OST », գերմանական «Klinikum Brendenburg- Hospital of Charity University» կլինիկաների հետ, ինչպես նաև գերմանական Havelland Kliniken Unternehmensgruppe կլինիկայի հետ։

Բաժանմունքի բժիշկներ

Նկարներ

Ինչպես կարող ենք ձեզ օգնել