Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա
Հեռ՝ 010 301000 , ներքին՝ 563, 557, 563, 564
Կլինիկայի ղեկավար` Մարինե Ռոբերտի Գրիգորյան, բ.գ.թ.
Մանկական թունաբանական կենտրոնը ստեղծվել է 1997թ.-ին` «Հայք» բժշկական կենտրոնում 1982թ.-ից գործող թունաբանական ուղղվածությամբ վերակենդանացման բաժանմունքի բազայի հիման վրա։
Ծառայության կլինիկական ուղղվածությունը կլինիկական թունաբանությունն է։ Կենտրոնը ԵՊԲՀ-ի ռազմադաշտային թերապիայի և ընտանեկան բժշկության ամբիոնների ուսումնական բազան է։
Բաժանմունքում համատեղվում են մանկական թունաբանական կենտրոն և մանկական վերակենդանացման կլինիկա ծառայությունները։
Հանրապետական նշանակության թունաբանական մանկական միակ կենտրոնը սպասարկում է տարբեր տեսակի դեղորայքային, քիմիական նյութերով, թունավոր խոտաբույսերով, սնկերով, կենցաղային թույներով, ռոդենտիցիդներով, օձի, կարիճի միջատների կծածից, նավթամթերքներից և այլ նյութերից թունավորումներով երեխաների բուժօգնությունը, ինչպես նաև թերապևտիկ տարբեր հավանդություններից առաջացած բարդությունների և ծանր վիճակների ինտենսիվ թերապիան 1-18 տարեկան երեխաների շրջանում:
Կլինիկան ապահովված է երեխաների կյանքին օժանդակող և դետոքսիկացնող, լաբորատոր հետազոտման և բուժական միջոցառումների հետևյալ հնարավորություններով`
- ստամոքս-աղիքային, մաշկային, ակնային թունազերծում (դեկոնտամինացիա),
- կյանքին օժանդակող անհապաղ և շարունակական միջոցառումներ (էնդոտրախեալ ինտուբացիա, օժանդակող և կառավարող արհեստական շնչառություն, պարենտերալ հեղուկների ներարկում, դեղորայքային թերապիա, դեֆիբրիլյացիա),
- շարունակական սրտանոթային հսկողություն (ԷՍԳ, զարկերակային ճնշման և կենսական այլ ֆունկցիաների հսկողություն),
- ռենտգենոգրաֆիա, ուլտրաձայնային հետազոտություն, գաստրոսկոպիա,
- լաբորատոր հետազոտում
- թունաբանական առանձնահատուկ լաբորատոր հետազոտություններ (արյան մեջ MetHb և կարբօքսի HB-ի որոշում, որակական թեստեր, ացետիլխոլինէսթերազայի որոշում, տարբեր դեղորայքների և ծանր մետաղների որոշում արյան մեջ և մեզում),
- արտամարմնային դետոքսիկացիոն միջոցներով թույնի հեռացման մեթոդներից կիրառվում է` պլազմաֆերեզ, որովայնամզային դիալիզ, հակաթունային և ախտանշանային բուժում։
Կլինիկայում իրականացվում են հետևյալ ծառայությունները`
Գիտական հետազոտությունների ոլորտը
- Սուր թունավորումների վիճակագրություն
- Սուր թունավորումների տեղեկատվական կենտրոնի համար համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծում (տեղեկություն թունավոր նյութերի թունային չափաքանակների, ազդեցության մեխանիզմի, մետաբոլիզմի, արտազատման, ախտանիշների, բուժման վերաբերյալ)
- Թունաբանական հետազոտումներ
Համագործակցություն
- Թունավորումների տեղեկատվական կենտրոն, Կարոլինսկա հիվանդանոց, Ստոկհոլմ, Շվեդիա
- Թունաբանական գիտապրակտիկ կենտրոն, Մոսկվա, Ռուսաստան
- Սուր թունավորումների բուժման կենտրոն, Սկլիֆոսովսկու անվ. շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան
Հովանավորներ
- PMU-Interlife բարեգործական կազմակերպություն, Շվեդիա
- «Շվեդական ապավեն» բժշկական ասոցիացիա ՀԿ
Կլինիկական ծառայությունները մատուցվում են աշխատանքային բոլոր ժամերին, իրականացվում են նաև հերթապահություններ: