Մանկաբուժության թիվ 1 կլինիկա
Հեռ՝ 010 301000, ներքին 517, 518, 541
Սոց․ կայք՝ University Pediatric Clinic N1
Կլինիկայի ղեկավար` Կարինե Հրանտի Սիմոնյան, բ.գ.դ., պրոֆեսոր
Թիվ 1 մանկաբուժական կլինիկան սպասարկում է նորածիններին, վաղ հասակի երեխաներին: Այստեղ են բուժվում նաև մուկովիսցիդոզով հիվանդ 0-18 տարեկան երեխաները, քանի որ կլինիկան միաժամանակ Մուկովիսցիդոզի Հանրապետական կենտրոնի բազան է:
Թիվ 1 մանկաբուժական կլինիկայում աշխատում են ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի երեք դոցենտ, երկու ասիստենտ, փորձառու նեոնաթոլոգներ, մանկաբույժներ, բարձր որակավորում ունեցող միջին բուժանձնակազմ: Կլինիկայի անձնակազմի կողմից իրականցվում է ոչ միայն հիվանդությունների ախտորոշում և բուժում, այլև շատ ցածր քաշով նորածինների խնամք, վիրաբուժական միջամտության կարիք ունեցող հիվանդների նախավիրահատական բուժօգնություն:
Բժշկագիտության զարգացման արագ տեմպերը և նրա աճող առաջընթացը պահանջում են կլինիկական աշխատանքում ախտորոշման, բուժման նորանոր, բարձրտեխնոլոգիական մեթոդների ներդրում և կիրառում, բուժանձնակազմի մասնագիտական որակավորման շարունակական բարձրացում: Այդ պահանջից ելնելով` մանկաբուժական կլինիկայում մշակվում են վաղ մանկական հասակի տարբեր հիվանդությունների վարման ժամանակակից պրոտոկոլներ։ Հատուկ ուշադրության են արժանի բնածին ինֆեկցիաների վարման պրոտոկոլները, որոնց կիրառումը զգալի նպաստում է վաղ մանկական մահացության իջեցմանը:
Կլինիկական մասնագիտացում
Նորածինների ախտաբանություն
- նորածինների թարախասեպտիկ հիվանդություններ (ախտորոշման ժամանակակից մեթոդների կիրառում)
- նորածինների բնածին ինֆեկցիաներ
- հիպերբիլիրուբինեմիաներ
Վաղ հասակի երեխաների ախտաբանություն
- բրոնխաթոքային ախտաբանություն, տարբերակիչ ախտորոշում
- վաղ հասակի երեխաների դեֆիցիտային վիճակներ (անեմիա, հիպոտրոֆիա, ռախիտ)
- կարդիոլոգիական հիվանդություններ
- ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ
- հեպատոբիլիար համակարգի հիվանդություններ
- աղիների հիվանդություններ
- գենետիկ և ժառանգական հիվանդություններ
Կլինիկայում կիրառվում են ախտորոշման հետևյալ մեթոդները`
Գիտական ուղղվածությունը
- վաղ հասակի երեխաների բրոնխաթոքային ախտաբանություն
- նորածինների թարախասեպտիկ հիվանդություններ
- մուկովիսցիդոզով հիվանդ երեխաների ախտորոշման և բուժման բարելավում
- մուկովիսցիդոզով հիվանդ երեխաների բուժական պրոտոկոլների մշակում
Համագործակցություն
- Ռուսաստանի Դաշնության Հետդիպլոմային կրթության ակադեմիա
- Շվեդիայի Ռիհոբ Հիվանդանոց
- Ռուսաստանի Դաշնության Բժշկական գենետիկայի Մուկովիսցիդոզի կենտրոն
- Եվրոպայի հազվադեպ հիվանդությունների կազմակերպություն
- Անգլիայի մուկովիսցիդոզի կենտրոն
- Վրաստանի Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոն