|
  • Русский
  • English

Մեր Մասին

Մեր Մասին

Ուրախ ենք ողջունել ձեզ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի պաշտոնական կայքում

Գլխավոր բժիշկ՝ Հռիփսիմե Վալերիկի Ապրեսյան

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը (նախկինում 4-րդ մանկական հիվանդանոց) ՀՀ կառավարության որոշմամբ ԵՊԲՀ-ի կազմում է 2003 թվականից։

ԵՊԲՀ ամբիոնների կլինիկական բազա հանդիսացող համալսարանական հիվանդանոցը բազմապրոֆիլ բժշկական հաստատություն է։

Մենք առաջարկում ենք բժշկական ծառայությունների լայն սպեկտր տարբեր տարիքի բուժառուների համար։ Հիվանդանոցային համալիրի կազմում գործում են 15 կլինիկաներ, պոլիկլինիկա, լաբորատորիա և ախտորոշիչ կենտրոն: Նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած մեր հիվանդանոցային համալիրը տարեկան ամբուլատոր պայմաններում բուժօգնություն  տրամադրում և սպասարկում է ավելի քան 20.000, իսկ ստացիոնար պայմաններում՝ ավելի քան 10.000 պացիենտի։

Մեր առաքելությունը

Մեզ համար առաջինն ու առաջնայինը մեր պացիենտերի ապաքինումն է, նրանց առողջության պահպանումը: Մեր փորձառու բժիշկները 365 օր աշխատում են հանուն առողջության։

Մեր ռազմավարությունը

Առաջիկայում մեր գլխավոր նպատակն է ընդլայնել երեխաների բուժօգնության ոլորտում մատուցվող ծառայությունները՝ դառնալով մանկական բոլոր ծառայություններն ընդգրկող բազմապրոֆիլ համալսարանական հիվանդանոց։

30000

Հաճախորդներ

152

Հիվանդանոցային Սենյակներ

60

Տարիների Փորձ

200

Փորձառու Բժիշկներ

Ինչպես կարող ենք ձեզ օգնել