Մանկաբուժության թիվ 2 կլինիկա
Հեռ․ 010 301000 , ներքին՝ 561, 565, 566, 568
Ղեկավար՝ Մարի Ասատուրի Դարակչյան
Կլինիկան Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության թիվ 1 ամբիոնի բազան է, որի գործունեության գլխավոր ոլորտներն են`
- սուր և քրոնիկական հիվանդություններով տառապող վաղ և ավագ տարիքի երեխաների ու դեռահասների բարձրակարգ մասնագիտացված բուժօգնությունը (բացառությամբ հատուկ վտանգավոր և յուրահատուկ վարակների),
- չճշտված ախտորոշումներով, նախավիրահատական և հետվիրահատական շրջաններում գտնվող երեխաների բուժօգնությունը,
- բուժաշխատողների կատարելագործումը և որակավորման բարձրացումը,
- գիտաբժշկական գործունեությունը:
Կլինիկան կիրառում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորագույն ախտորոշիչ և բուժական հնարավորությունները: Հիվանդների վարումն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխանող ժամանակակից ուղեցույցներով:
Կլինիկայի պայմաններում կիրառվում է ախտորոշիչ մեթոդների լայն սպեկտր՝
- ընդհանուր կլինիկական,
- մետաբոլիկ,
- ֆունկցիոնալ,
- մանրէաբանական,
- իմունաբանական,
- վիզուալիզացիոն,
- պաթոմորֆոլոգիական,
- գենետիկական,
- մոլեկուլային:
Կլինիկայի մանկաբուժական ծառայությունների սպեկտրը՝
Գիտական գործունեություն
- Լյարդային դիսֆունկցիան երեխաների տարբեր արտալյարդային հիվանդությունների ժամանակ:
- Երեխաների շնչառական հիվանդությունների կլինիկահամաճարակաբանական առանձնահատկությունները:
- Ցինկի կլինիկական դերը երեխաների բրոնխիտների և թոքաբորբերի ժամանակ:
- Մինչհոսպիտալային փուլում հակաբիոտիկների կիրառման առանձնահատկությունները երեխաների շրջանում:
- Մայրական գործոնի դերը մանկաբուժական պրակտիկայում որոշ դեղորայքի կիրառման հարցում:
- Անեմիայի առանձնահատկությունները մանկաբուժական բաժանմունքում տարբեր ախտորոշմամբ բուժվող երեխաների շրջանում:
- ՎիտամինD-ի կարգավիճակը շնչառական վարակներով երեխաների շրջանում:
Համագործակցություն
- Առողջապահության համաշխարհային կազմակերպություն,
- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (UNICEF),
- Միջազգային և եվրոպական մանկաբուժական ասոցիացիաներ,
- Հայաստանի մանկաբույժների ասոցիացիա,
- Վորլդ Վիժն Հայաստան,
- Հայ օգնության ֆոնդ,
- «Վստահություն» առողջապահական ՀԿ,
- «Մոր և մանկանառողջության հայկական դաշինք»,
- «ԻԲՖԱՆ» միջազգային ցանց (IBFAN-International Baby Feeding Association’s Network),
- Ժնևի մանկական սնուցման ասոցիացիա (GIFA-Geneva Infant Feeding Association),
- «Շվեդական ապավեն» ՀԿ,
- «Նեյրոհերեդիտար հիվանդություններ» ՀԿ,
- «Հոսպիտալ էպիդեմիոլոգիա» ՀԿ,
- Միջազգային «Rare-best practice»,
- Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա,
- Մանկական էնդոկրինոլոգների ՀԿ,
- Հազվադեպ հիվանդությունների եվրոպական կազմակերպություն:
- Երեխաների առողջության գիտական կենտրոն (Մոսկվա, ՌԴ),
- Մանհայմի համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական կլինիկա,
- Հայդելբերգի համալսարանական հիվանդանոց,
- Բրիտանական արքայական քոլեջի բժշկական կենտրոն,
- Ռիհովի շրջանային հիվանդանոց, Յոնկոպինգ, Շվեդիա,
- Իտալիայի ազգային առողջապահության ինստիտուտի հազվադեպ հիվանդությունների կենտրոն,
- Ռուսաստանի և Վրաստանի մուկովիսցիդոզի կենտրոններ,
- Չեխիայի բժշկական գենետիկայի կենտրոն,
- Անգլիայի «Ռոյալ Բրոմպտոն» հիվանդանոց,
- Մոլդովայի Նիկոլո Տեստեմիտանուի անվան բժշկական և դեղագործական համալսարան,
- Մոլդովայի «Մոր և մանկան ինստիտուտ»