Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկա
Հեռ։ 010301000, ներքին 508
Ղեկավար` Անահիտ Դավթի Եղիազարյան
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկան կազմակերպվել է համալսարանական հիվանդանոցի շենքի առաջին հարկում։ Լիարժեք սկսել է գործել 2011թ.-ի օգոստոսի 1-ից:
Բուժական բոլոր կաբինետներն ապահովված են ժամանակակից, բարձրորակ սարքավորումներով, գործիքներով և նյութերով:
Պոլիկլինիկան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի» ամբիոնի կլինիկական բազան է: Այդ նպատակին են ծառայում ուսումնական 3 դասասենյակներ և 1 սենյակ՝ հագեցված անհրաժեշտ սարքավորումներով և ֆանտոմներով: Հանդիսանում է նաև բազա կլինիկական օրդինատորների համար։
Պոլիկլինիկայի ուղղվածությունն է մանկական ազգաբնակչության ստոմատոլոգիական բուժական և կանխարգելիչ բազմածավալ բուժօգնությունը:
Պոլիկլինիկայում հետազոտվում, ախտորոշվում և բուժվում են ստոմատոլոգիական հետևյալ հիվանդությունները`
Դիմածնոտային վիրաբուժական բաժնի հետ համատեղ պոլիկլինիկայի բժիշկներն իրականացնում են չենթարկվող, վախի անհաղթահարելի զգացումով, նևրոլոգիական ախտորոշումներով երեխաների ատամների բուժում` ընդհանուր անզգայացման միջոցով և միակը Հայաստանում պետ․ պատվերի շրջանակներում:
Պոլիկլինիկայի մասնագետներն իրականացնում են պետության կողմից երաշխավորված համավճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող, սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի բնակչության ստոմատոլոգիական բուժօգնությունը:
Այստեղ սպասարկվում են ոչ միայն Էրեբունի համայնքի (շուրջ 10500), այլև ողջ հանրապետության երեխաները` ըստ դիմելիության:
Ծառայությունն իրականացվում է ՀՀ-ում մանուկների ստոմատոլոգիական հիվանդություների բուժման և կանխարգելման գիտական հիմունքներով ստեղծված ծրագրերի հիման վրա:
Աշխատանքային ժամերը՝ 9։00-17։00