|
  • Русский
  • English

Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկա

Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկա

Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկա

Հեռ․ 010 301000, ներքին՝ 521, 520, 526, 519, 522

Պատասխանատու` Քրիստինա Մարատի Վարդանյան

Կլինիկան հիմնադրվել 1994 թվականին «Նորք-Մարաշ» ԲԿ-ում, որը ղեկավարել է Գ.Ռ. Քոչարյանը: 2002թ․-ին կլինիկան տեղափոխվել է առաջին համալսարանական հիվանդանոց, իսկ 2011թ․-ից «Մուրացան» հիվանդանոցային համալիրում է ծավալում իր լայնամաշտաբ գործունեությունը:

Կլինիկան ԵՊԲՀ-ի ՀՇԿ ֆակուլտետի` դիմածնոտային վիրաբուժության, ստոմատոլոգիական ֆակուլտետի` վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնների ուսումնական բազան է:

Կլինիկայում աշխատում է բարձր պատրաստվածությամբ բուժանձնակազմ։ Մասնագետները վերապատրաստվել են Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Հունաստանի, ԱՄՆ-ի, Լատվիայի, Գերմանիայի առաջնակարգ կլինիկաներում:

Կլինիկայում իրականացվում են հետևյալ ծառայությունները`

  • դիմածնոտային շրջանի պլաստիկ վիրահատություններ
  • երեխաների ատամների բուժում և հեռացում` տեղային և ընդհանուր անզգայացմամբ
  • ոսկրա-վերականգնողական բարդ վիրահատություններ
  • դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունների բուժում
  • դիմածնոտային շրջանի վնասվածքների վիրահատական բուժում
  • պարօդոնտի հիվանդությունների վիրահատական բուժում
  • դիմածնոտային շրջանի ուռուցքների և ուռուցքանման գոյացությունների բուժում
  • հարքթային խոռոչների վիրահատություններ
  • քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բուժում
  • նշիկների հեռացում
  • նշագեղձերի (ադենոիդներ) հեռացում

Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է`

  • ՀՀ բոլոր ամբուլատոր և ստացիոնար բուժհաստատությունների,
  • Համբուրգ Դյուսելդորֆի համալսարանական կլինիկայի,
  • Ռիգա համալսարանական հիվանդանոցի օտօլարինգոլոգիայի բաժանմունքի,
  • Ֆրանսիայի Նանտ համալսարանական հիվանդանոցի,
  • Փարիզի Ռոտշիլդ հիվանդանոցի հետ:

Գիտական գործունեությունը

Կլինիկայում գիտական հետազոտությունները կատարվում են կլինիկական դեպքերի հիման վրա ներկայացված հոդվածներով, զեկուցումներով:

Բաժանմունքի բժիշկներ

«Մուրացան» ՀՀ Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի դիմածնոտային վիրաբույժ
Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան

Նկարներ

Ինչպես կարող ենք ձեզ օգնել