Մանկական անեսթեզիոլոգիայի կլինիկա
Հեռ` 010 301000 , ներքին՝ 539
Ղեկավար՝ Նինել Ալեքսանդրի Միրզոյան
2011թ.-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բացվեց մանկական անեսթեզիոլոգիայի կլինիկան: 2006թ.-ից կլինիկան գործել է մանկական վիրաբուժական բաժանմունքի կազմում, թիվ 1 մանկական հիվանդանոցում: Կլինիկայի մասնագետները վերապատրաստվել են ՀՀ, ՌԴ և այլ երկրների առաջնակարգ կլինիկաներում:
Կլինիկայում գործում են 4 առանձին վիրասրահներ` լիովին հագեցած արդիական բուժսարքավորումներով: Այստեղ տարեկան վիրահատվում են շտապ-անհետաձգելի և պլանային կարգով մոտ 1200-ից ավելի նորածիններ և երեխաներ, ինչպես նաև մեծահասակներ: Վիրահատությունների մի մասը կատարվում է լապարասկոպիկ եղանակով: Կատարվում է նաև ողնուղեղային անզգայացում: Կլինիկան Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական անեսթեզիոլոգիայի ամբիոնի ուսումնական բազան է:
Գիտահետազոտական աշխատանքներ
Կլինիկայում իրականացվում են գիտական հետազոտություններ հետևյալ ուղղություններով`
- նորածնային անեսթեզիոլոգիայի առանձնահատկությունները
- վերին շրթունքի և քիմքի բնածին ճեղքվածքների բարդ ինտուբացիաները
- երեխաների ատամների բուժում (պլոմբավորում) և սանացիա (նաև հեռացւմ), ընդհանուր անզգայացման տակ (միակը Հայաստանում)
Համագործակցություն
Կլինիկան համագործակցում է ՀՀ բոլոր ամբուլատոր և ստացիոնար բուժհաստատությունների հետ: