|
  • Русский
  • English

Բաժանմունքներ

Մենք ունենք ավելի քան 20 բաժանմունք

Բաժանմունքներ

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ախտորոշիչ կենտրոն

Մեր ախտորոշիչ կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով, իսկ փորձառու մասնագետների թիմն ապահովում է բարձրակարգ սպասարկում:

Անհետաձգելի բուժօգնութան ծառայություն

Ծառայությունն իրականացվում է ֆունկցիոնալ-ախտորոշիչ և լաբորատոր-ախտորոշիչ կենտրոնների, ինչպես նաև նեղ մասնագետների հետ համատեղ:

Էնդոկրինոլոգիայի կլինիկա

Էնդոկրինոլոգիայի կլինիկայում հետազոտվում, ախտորոշվում և բուժվում են էնդոկրին հետևյալ հիվանդությունները` շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ և այլն։

Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկա

Պոլիկլինիկայի ուղղվածությունն է մանկական ազգաբնակչության ստոմատոլոգիական բուժական և կանխարգելիչ բազմածավալ բուժօգնությունը:

Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա

Հանրապետական նշանակության թունաբանական մանկական միակ կենտրոնն իրականացնում է տարբեր տեսակի նյութերից թունավորումներով երեխաների բուժօգնությունը:

Խաղաթերապիայի կաբինետ

Հանրապետությունում գործող միակ խաղաթերապիայի կաբինետի նպատակն է ստեղծել ջերմ և անկաշկանդ մթնոլորտ` հիվանդ երեխաների բուժման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա

Կլինիկայում հոսպիտալացվում են այնպիսի երեխաներ, ովքեր ունեն հենաշարժողական համակարգի բնածին կամ ձեռքբերովի պաթոլոգիաներ:

Ընդհանուր մանկաբուժական ծառայություն

Թիվ 1 մանկաբուժական կլինիկան սպասարկում է նորածիններին, վաղ հասակի երեխաներին: Այստեղ են բուժվում նաև մուկովիսցիդոզով հիվանդ 0-18 տարեկան երեխաները:

Ընդհանուր մանկաբուժական ծառայություն

Կլինիկայում հիվանդների վարումն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխանող ժամանակակից ուղեցույցներով:

Մանկական անեսթեզիոլոգիայի կլինիկա

Կլինիկայի մասնագետները վերապատրաստվել են ՀՀ, ՌԴ և այլ երկրների առաջնակարգ կլինիկաներում: Վիրասրահները լիովին հագեցած են արդիական բուժսարքավորումներով:

Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկա

Կլինիկայում իրականացվում են դիմածնոտային շրջանի պլաստիկ վիրահատություններ, երեխաների ատամների բուժում և հեռացում` տեղային և ընդհանուր անզգայացմամբ, նշիկների հեռացում և այլն։

Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա

Կլինիկայի 46 մահճակալներից 30-ը նորածնային են: Այստեղ տարեկան սպասարկվում են ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող 1000-ից ավելի նորածիններ և երեխաներ:

Մանկական վիրաբուժության կլինիկա

Կլինիկայում տարեկան բուժվում է շտապ-անհետաձգելի և պլանային բուժման կարիք ունեցող 600-ից ավելի նորածին և երեխա: Վիրահատությունների մի մասը կատարվում է լապարասկոպիկ եղանակով:

«Մուրացան» պոլիկլինիկա

Պոլիկլինիկայում իրականացվում են առաջնային բուժօգնության բոլոր ծառայությունները: Այն հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և կաբինետներով: Պոլիկլինիկայում գործում է Գենետիկայի կենտրոն:

Լաբորատորիա

Լաբորատորիան հագեցած է ժամանակակից և ներկայումս ախտորոշման բնագավառում առաջատար ֆիրմաների սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում իրականացնել ճշգրիտ հետազոտություններ:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել