
Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա
Հեռ․ 010 301000, ներքին 511, 512, 513
Ղեկավար` Հրանտ Զավենի Կալենտերյան, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ
ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկան բացվել է 1997 թվականին` արգենտինահայ համայնքի հովանավորությամբ: Հովանավորների թվում են նաև «Կարագոզյան», «Կամրջակ», ՀՕՖ հիմնադրամները, «Արմենթել» և «Վիվասել» ընկերությունները, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան:
Այստեղ աշխատում է բարձր պատրաստվածությամբ բուժանձնակազմ։ Մասնագետների մեծ մասը վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի Դաշնության, Շվեյցարիայի, Հունաստանի, Ավստրիայի, Նորվեգիայի առաջնակարգ կլինիկաներում:
Կլինիկան ԵՊԲՀ-ի նեոնատոլոգիայի ամբիոնի ուսումնական բազան է:
Կլինիկայի 46 մահճակալներից 30-ը նորածնային են: Այստեղ տարեկան բուժվում են ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող 1000-ից ավելի նորածիններ և երեխաներ:
Կլինիկան մի շարք նորամուծությունների ներդնողն է Հայաստանում`
- պերիտոնեալ դիալիզ նորածինների մոտ
- ֆեմորալ երակների կաթետերիզացիա երեխաների մոտ
- աքսիլյար երակների կաթետերիզացիա երեխաների մոտ
- պարզեցված CPAP գեներատորների օգտագործում
- սուրֆակտանտի օգտագործում
- գլխուղեղի փորոքների դրենավորում
- պլևրալ խոռոչի դրենավորում նեոնատոլոգների կողմից
- ամբողջական պարէնտերալ սնուցում
- բուժական հիպոթերմիա
- բարձր հաճախականության ԹԱՇ
Կենտրոնում կիրառվում են հետևյալ հետազոտությունները`
Համագործակցություն
- ԱՄՆ-ի Սպոքեն քաղաքի SAECRET HEART HOSPITAL-ի նորածնային վերակենդանացման բաժանմունք
- Բրիտանական արքայական մանկաբուժական քոլեջ