|
  • Русский
  • English

Մանուկների և մեծահասակների ռենտգեն դենսիտոմետրիկ հետազոտություն

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի ախտորոշիչ կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, ռենտգեն ծառայության պատասխանատու, բժիշկ- ռենտգենաբան Նունե Գզոյանը ներկայացնում է ռենտգեն ծառայությունում գործող ռենտգեն դենսիտոմետրիայի անհրաժեշտությունը և առավելությունները․

Ախտորոշիչ կենտրոնի ռենտգեն ծառայությունում գործող HOLOGIC DISCOVERY C սարքով կատարվում են թե՛ մանուկների և թե՛ մեծահասակների ռենտգեն դենսիտոմետրիկ հետազոտություն։

Առավելություններն են`

  • ցածր ճառագայթային բեռնվածություն
  • հասանելի,
  • մատչելի,
  • արագ
  • ինֆորմատիվ:

Ռենտգեն դենսիտոմետրիան օստեոպորոզի ախտորոշման ամենահավաստի մեթոդն է, որը իրենից ներկայացնում է շատ ցածր ճառագայթային բեռնվածությամբ ռենտգենաբանական հետազոտություն (հավասար մեկ թոքերի լուսանցման 1/10-ին): Հետազոտությունը շատ կարևոր է օստեոպորոզի կանխարգելման և վաղ ախտորոշման, ինչպես նաև բուժման արդյունավետության հսկողության համար:

Պարտադիր է՝

  • դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց,
  • 65 տարեկան և ավել տղամարդկանց,
  • շաքարային դիաբետ և որոշ էնդոկրին հիվանդություններով տառապող, հորմոնալ դեղամիջոցներ ընդունող, օնկոլոգիան հաղթահարող թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների համար։

Հետազոտությունն իրականացվում է՝

  •  մեծահասակների դեպքում 3 խոցելի անատոմիական հատվածում՝ ողնաշարի գոտկային հատված, կոնքազդրային հոդի և նախաբազկի շրջան,
  • երեխաների դեպքում՝ 2 խոցելի հատված որոնք շերտագրելով ստանում ենք միջինացված ցուցանիշ՝ ոսկրերի խտության մասին:

Բժշկուհին պացիենտներին մաղթում է խաղաղություն և առողջություն:

Հերթագրվելու համար կարող եք զանգահարել՝ 011621504, 094811162 հեռախոսահամարներով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել