Նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական ծառայության բժիշկ Գոհար Մարգարյանը և Էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ, նույնանուն ամբիոնի դասախոս Լուսինե Առաքելյանը «Ծնողական ժողով» հաղորդման շրջանակում խոսել են ճարպակալման մասին:
Ճարպակալումը ճարպային փոխանակության խանգարում է, որը բնութագրվում է ճարպային հյուսվածքում ճարպերի ավելցուկային կուտակմամբ:
Ավելցուկային քաշից և ճարպակալումից խուսափելու համար անհրաժեշտ է փոխել կենսակերպը։
Պետք է օրական գոնե 2-3 անգամ 20-60 րոպե քայլել:
Մարզաձևով զբաղվելը կամ մարզասրահում պարբերաբար պարապելը, իհարկե, ավելի նախընտրելի է։
Երեխան ամեն օր պետք է բակային ակտիվ խաղերով խաղա, մաքուր օդ շնչի:
Ռիսկի գործոններից մինչև հավելյալ սնուցում, ընտանեկան սովորույթներ, շատակերություն. մասնագետների ու մայրիկների դիտարկումները: