|
  • Русский
  • English

Արդյունավետ քննարկում պրոֆեսոր Էլենա Լունդբերգի հետ

Էնդոկրինոլոգիայի կլինիկայի թիմն արդյունավետ քննարկում է ունեցել պրոֆեսոր Էլենա Լունդբերգի հետ, ով այսօր մեր համալիրի հյուրն էր։

Պրոֆեսոր Լունդբերգը Ումեայի համալսարանի (Umeå universitet, Department of Clinical Sciences) առաջատար բժիշկներից է, Շվեդիայի հյուսիսային տարածաշրջանի մանկական էնդոկրինոլոգիայի գլխավոր պատասխանատուն։

Նա հայ կոլեգաներին մեծ պատրաստակամությամբ ներկայացրել է էնդոկրինոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման աշխատանքային իր փորձն ու մոտեցումները։

Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան ամփոփելով աշխատանքային հագեցած օրը, փաստեց, որ համագործակցությունը Շվեդիայի Ումեայի համալսարանի մանկական էնդոկրինոլոգիայի թիմի հետ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման առումով շատ արդյունավետ էր։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել