Նեղ մասնագիտական մանկաբուժական ծառությունից մեկնարկեց բժշկական գիտությունների դոկտոր Իլզե Ջուլիա Ջոզեֆին Բրոեկարտի աշխատանքային այցը մեր համալիր:
Քյոլնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, Մանկական համալսարանական հիվանդանոցը ներկայացնող գերմանացի բժիշկ-գիտնականը մասնագիտացած է մանկական գաստրոէնտերոլոգիայի, մանկական թոքաբանության և ալերգոլոգիայի բնագավառներում:
Իլզե Ջուլիա Բրոեկարտը մանկաբուժության մեջ մեծ փորձառություն ունի: Նրա այցն առաջին հերթին փորձի փոխանակմանն է ուղղված:
Առաջին մեկնարկային օրը` մայիսի 23-ին, կատարվել է պացիենտների բուժզննում, ախտորոշման, բուժման մարտավարության մշակում հայ կոլեգաների հետ:
Պրոֆեսորը մինչև հունիսի 1-ը կլինի համալսարանական տարբեր բաժանմունքներում, նաև կդասախոսի բժիշկների, կլինիկական օրդինատորների համար:
Դասախոսությունների մուտքն ազատ է և ՛ մանկաբույժների, և՛ մանկակական նեղ մասնագետների համար:
Տեղի են ունենալու այս շաբաթվա ընթացքում, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 14:00-ին, 6-րդ հարկում գտնվող լսարանում: