Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ԼՕՌ ծառայության ղեկավար Տաթևիկ Խաչիկյանը նշում է, որ ֆարինգիտը, որը կենցաղում անվանում են կոկորդի ցավ, տարածված վարակ է, որով տարին մեկ անգամ հիվանդանում է մարդկանց մեծ մասը:
Այն կոկորդի լորձաթաղանթի բորբոքումն է:
Պատճառներն են
Կոկորդի ցավի առաջացման բոլոր պատճառները կարելի է բաժանել վարակային և ոչ վարակայինների:
Ֆարինգիտի վարակային պատճառներից են
* վիրուսները
Մեծահասակների 50-95%ի և երեխաների 70%-ի կոկորդի հիվանդությունները պայմանավորված են շնչառական վիրուսներով, դրանցից են ադենովիրուսները, գրիպի և մանկական հասակում հերպեսի վիրուսները:
* բակտերիաները
Վիրուսային վարակի ֆոնին, որպես կանոն միանում է նաև բակտերիալ վարակը:
* սնկերը
Հնարավոր է կոկորդում սնկային գոյացությունների առաջացում:
Ոչ վարակային պատճառների թվին կարելի է դասել.
լորձաթաղանթի մեխանիկական, քիմիական կամ ջերմային գրգռվածությունները՝
- չափազանց սառը կամ տաք օդը,
- աղտոտված օդը,
- սառը ուտելիքն ու խմիչքները,
ծխախոտը, - գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը,
- չոր կամ չափազանց խոնավ օդը: Ուշադրություն՝
բերանով սառը օդը շնչելը,
մարմնի գերտաքացած վիճակում սառը խմիչքների օգտագործումը,
ջերմաստիճանների տատանումը (սառը և տաք օդ):
Այս ամենը մեծացնում է վարակի զարգացման հավանականությունը:
Ֆարինգիտի տեսակները
Տարբերում են սուր և քրոնիկ ֆարինգիտներ:
Սուր ֆարինգիտը սովորաբար ուղղորդվում է վառ արտահայտված ախտանշաններով՝ ուժեղ ցավ կլման ժամանակ, ձայնի խզվածություն, լորձի արտադրում, կոկորդի սուր ցավեր:
Քրոնիկ ֆարնիգիտըի դեպքում հիվանդության ախտանշաններն:
Քիթ-կոկորդ-ականջաբանի փոխանցմամբ` դրանք կարող են արտահաըտվել կոկորդի չորությամբ կամ քերվելու զգացողությամբ, դիտվում է չոր տանջալից հազ: Սրացման ժամանակ քրոնիկ ֆարինգիտի ախտանշանները նմանվում են սուր տարատեսակի ախտանշաններին:
Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք զանգահարել Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկա՝ 010 30000 ներքին 521 հեռախոսահամարով: