|
  • Русский
  • English

Մանկական էնդոկրին դիսպանսեր ծառայություն

Մանկական էնդոկրին դիսպանսեր ծառայություն

Մանկական էնդոկրին դիսպանսերային ծառայությունը ղեկավարում է Շողեր Գրիգորյանը:

Մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսերային ծառայության առաքելությունն է բարձրացնել էնդոկրին համակարգի հիվանդություններ ունեցող երեխաների և դեռահասների բուժօգնության որակն ու հասանելիությունը:

Մանկական էնդոկրինոլոգիան բժշկագիտության առանցքային մասնագիտացում է, որն ուսումնասիրում և բուժում է նորածինների, երեխաների և դեռահասների ներզատիչ համակարգի խանգարումները, ներառյալ աճի և սեռական զարգացման հետ կապված խնդիրները:

Մեր հոգատար թիմն աջակցում է երեխաներին և իրենց ընտանիքներին, տրամադրում է համապարփակ բուժօգնություն և կատարում երկարաժամկետ հսկողություն հետևյալ հիվանդությունների դեպքում՝

  • Տիպ 1 և տիպ 2 շաքարային դիաբետ
  • Վահանաձև գեղձի դիսֆունկցիա (հիպո- և հիպերթիրեոզ)
  • Մակերիկամների հիվանդություններ
  • Վաղաժամ և ուշացած սեռական հասունացում
  • Ոսկրային և հանքային փոխանակության խանգարումներ
  • Աճի հորմոնի անբավարարություն և աճի այլ խանգարումներ

Մեր նպատակն է ապահովել յուրաքանչյուր պացիենտի անհատականացված բուժում՝ հիմնված ժամանակակից բժշկագիտության վերջին ձեռքբերումների վրա:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել