Դպրոցականների համար երկար սպասված ամառային արձակուրդների և հանգստի շրջան, իսկ ապագա դպրոցականների համար դպրոցի նախապատրաստական աշխատանքների բուռն գործընթաց:
«Մուրացան» պոլիկլինիկայի դպրոցի և նախադպրոցական հաստատությունների բժիշկ Ռուզաննա Հարությունյանի փոխանցմամբ` 6 տարին լրացած ապագա դպրոցականները դպրոց հաճախելու նախաշեմին պետք է այցելեն տարածքային պոլիկլինիկա և պետպատվերով անվճար անցնեն այդ տարիքային խմբի համար նախատեսված հետազոտությունները՝ սկրինինգներ (քաշ, հասակ, մարմնի զանգվածի ցուցանիշ, զարկերակային ճնշում, տեսողություն, լսողություն), նյարդաբանի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ մասնագետների խորհրդատվության, հանձնեն անալիզներ (հեմոգլոբինի որոշում, մեզի ընդհանուր անալիզ, ճիճվակրության անալիզ/ քերուք և կղանքի հետազոտություն):
Այցելելով պոլիկլինիկա՝ երեխան ստանում է նաև այդ տարիքային խմբի համար նախատեսված պատվաստումները և դպրոց է հաճախում հետազոտված և պաշտպանված տարաբնույթ վարակներից:

