|
  • Русский
  • English

Աղիքային վարակներն ու սոնոգրաֆիան

Ամռանը նկատելիորեն հաճախանում են աղիքային վարակները, ինչը պայմանավորված է եղանակային փոփոխություններով և սննդի ու ջրի նկատմամբ նվազ զգոնությամբ։

Ախտորոշիչ կենտրոնի ղեկավար Մարիաննա Գևորգյանի խոսքով՝ համալսարանական կլինիկա են դիմում հետևյալ ախտանիշներով՝ փորացավ, փորլուծություն, ջերմություն:

Երեխաներին ցուցված է կատարել որովայնի սոնոգրաֆիա՝ տարբեր բնույթի պաթոլոգիաները հայտնաբերելու նպատակով՝ թե՛ սուր վիրաբուժական, թե՛ ոչ վիրաբուժական բնույթի։

Բժիշկ-ճառագայթաբանը հորդորում է նշված ախտանշաններն ունենալու դեպքում դիմել մասնագետի, անցնել լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ինչպես նաև ուշադիր լինել սննդին, ջրին, չարևահարվել, որոնց հետևանքով կարող են առաջանալ առողջական տարբեր խնդիրներ:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել