Շարունակելով անդրադառնալ համալսարանականների միջազգային հաջողություններին՝ նշենք, որ ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ, մեր համալիրի ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության բժիշկ Աննա Մխիթարյանը ևս մասնակցել է հոկտեմբերի երկրորդ կեսին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում անցկացված EAPS 2025 (European Academy of Paediatrics Society) միջազգային կոնֆերանսին։
«Պաստառային զեկույց-քննարկման ընթացքում ներկայացրած թեման` “From recurrent wheezing to asthma: understanding the predictive value of HLA-G in early childhood”, հիմնված էր ամբիոնական հետազոտությունների վրա»,– մանրամասնում է Աննա Մխիթարյանը, ով կոնֆերանսի շրջանակում մասնակցել է նաև մրցույթի և արժանացել հաջորդ տարվա համար անվճար մասնակցության իրավունքին։

