|
  • Русский
  • English

Բժիշկ-ռադիոլոգները համագումարի են մասնակցել

Դիլիջանում օրեր առաջ անցկացված Ռադիոլոգիայի հայկական 5-րդ համագումարին ակտիվ մասնակցել են նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ռադիոլոգները:

Նրանք ներկայացրել են հետաքրքիր դեպքեր իրենց ամենօրյա պրակտիկայից, որոնք քննարկվել և մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների շրջանում:

Զեկույցով հանդես են եկել համալսարանական հիվանդանոցի Ախտորոշիչ կենտրոնի ղեկավար Մարիաննա Գևորգյանը, Ռենտգեն ծառայության պատասխանատու, ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Նունե Գզոյանը և գերձայնային հետազոտության բժիշկ Մելինա Ալոյանը:

Մասնակցությունը համագումարին բժիշկները հատկապես կարևորում են փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման տեսակետից:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել