Բժշկական պրոֆեսիոնալ թիմի և, իհարկե, բուժառուների վստահության շնորհիվ Բարոթերապիայի ծառայության աշխատանքը հաջողություններ է գրանցում:
Համալսարանական թիմը վստահեցնում է` թթվածնի բարերար ազդեցությունը օրգանիզմի վրա հիպերբարիկ պայմաններում օգտագործելն ուղղված է, առաջին հերթին, առողջական տարբեր խնդիրների, այդ թվում հետքովիդյան բարդությունների հաղթահարմանը:
Լեյշմանիոզ հիվանդության մաշկային ձև ունեցող պացիենտը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Բոքսային բաժանմունքում ստացել է սպեցիֆիկ բուժում և բարոթերապիայի 5 սեանս։
Նշենք, որ նորագույն սերնդի բարոսարքով անցկացվող սեանսի տևողությունը 45 րոպե է:
Բարոխցիկն ամբողջությամբ ապակեպատ է և թափանցիկ, որի շնորհիվ պացիենտը տեսնում է իր շուրջը կատարվող գործընթացները: Տրամադրվում է բարոհագուստ և տեղեկատվություն բարոսեանսի մասին: Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները:
Ողջ ընթացքում պացիենտը գտնվում է բուժանձնակազմի հսկողության ներքո, և անհրաժեշտության դեպքում սեանսը կարող է ընդhատվել ընդամենը 60 վայրկյանի ընթացքում:
Հերթագրվելու և ծառայությունից օգտվելու համար պետք է նախապես զանգահարել +37433686817 հեռախոսահամարով: