«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բարոթերապիայի ծառայության թիմը՝ ի դեմս բժիշկ Արմինե Տերտերյանի, բուժքույր Արաքսյա Աթաբեկյանի, ինժեներ Հարություն Բաղդասարյանը հաջողությամբ անցել են Serena Group գլոբալ առողջապահական կազմակերպության կողմից անցկացված «Ներածություն. հիպերբարիկ բժշկություն և վերքերի խնամքի բժշկություն» դասընթացը։
«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում ապրիլի 3-6-ը կայացած դասընթացի արդյունքներով համալսարանական երկու բուժաշխատող արժանացել է միջազգային հավաստագրերի:
Նշենք, որ Serena Group ընկերության ներկայացուցիչներն այցելել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց և ծանոթացել հայ մասնագետների աշխատանքին, փոխանակվել փորձով:




