Անցնող շաբաթը հագեցած սկիզբ ունեցավ:
Իտալիայում գտնվող San Raffaele ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար Ֆեդերիկո Վիջեվանոյին ապրիլի 28-ին «Զինվորի տանը» տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԵՊԲՀ ռեկտորատի անդամներ, ապագա բժիշկներ, շնորհվեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի այցելու պրոֆեսորի պատվավոր կոչումը:
«Շատ տպավորված եմ օրվա բավականին հագեցած օրակարգից: Եվ այցելու պրոֆեսորի կոչում ստանալն ինձ համար շատ պատվաբեր է, շնորհակալ եմ: Ինձ համար կարևոր է նաև, որ իմ գործունեությամբ եմ արժանացել բժշկական համալսարանի այս պատվավոր կոչմանը: Կյանքս նվիրել եմ մանկական զարգացման խնդիրներին և էնցեֆալոպատիայի ուսումասիրությանը, էպիլեպսիայի ուսումնասիրությանը», – տպավորություններով կիսվել է իտալացի մասնագետը` շեշտելով, որ իր կողմից կատարված աշխատանքներն ամփոփել է «Մուրացան» համալիրում կայացած քննարկումներով, որտեղ հանդիպել է բժիշկների, կլինիկական օրդինատորների հետ, նաև խորհրդատվություններ անցկացրել մանկահասակ պացիենտների հետ:
«Մուրացան»-ում պրոֆեսորի անցկացված աշխատանքային օրվա և հաջորդիվ «Զինվորի տանը» կայացած հանդիսավոր միջոցառման մասին պատմել է Առավոտ լուսո-ն:
https://www.facebook.com/aravotluso.1tv/videos/1200048288317672