|
  • Русский
  • English

Բարոթերապիայի արդյունավետությունը քրոնիկ, ուշ լավացող վերքերի դեպքում

Հիպերբարիկ օքսիգենացիան համարվում է այն եզակի մեթոդը, որը վճրորոշ ազդեցություն կարող է ունենալ քրոնիկ, ուշ լավացող վերքերի դեպքում։

Բարոթերապիայի ծառայության ղեկավար Արմինե Տերտերյանի խոսքով` գիտականորեն ապացուցված է, որ անոթային խոցեր, դիաբետիկ ոտնաթաթ, քրոնիկ վերք ախտորոշմամբ հիվանդների համար հիպերբարիկ օքտիգենացիան համարվում է առաջին ընտրության պրոցեդուրա։

Ի՞նչ է անում հիպերբարիկ թթվածինը վերը նշված դեպքերում:

Հիպերբարիկ պայմաններում օրգանիզմում տեղի են ունենում ֆիզիոլոգիական փոփոխություններ: Հիպերբարիկ բժշկությունն օգտագործում է այդ փոփոխությոնները՝ ի նպաստ օրգանիզմի ապաքինման՝

1)Կորեկցում է վերքում առկա հիպօքսիան՝ բարձրացնելով հյուսվածքներում թթվածնի պարունակությունը` շնորհիվ լուծված թթվածնի,

2)Հիպերբարիկ պայմաններում առողջ հյուսվածքներում տեղի ունեցող վազոկոնստրիկցիայի միջոցով լուծված թթվածինը գերազանցապես բաշխվում է վնասված հյուսվածքներին,

3) Խթանում է բջջի մետաբոլիզմը՝ պահպանելով ներբջջային ԱԵՖ (ATP)՝ կանխելով բջիջների օքսիդատիվ սթրեսը,

3) Խթանում է կոլագենի սինթեզը,

4) Խթանում է կապիլյարների արագ աճը և ֆունկցիոնալ միկրոցիրկուլյատոր ցանցի ձևավորումը,

5) Այտուցի նվազեցմամբ պայմանավորված բարձրացնում է վերքային հյուսվածքների էլաստիկությունը,

6)ՀԲՕ-ն նվազեցնում է վերքի ինֆեկցման հավանականությունը՝ ուղղակի ազդելով անաէրոբ մոկրոֆլորայի և անուղղակի աէրոբների վրա՝ ուժեղացնելով պոլիմորֆ կորիզային լեյկոցիտների բակտերիոցիդ հատկությունները։

Բարոթերապևտի փոխանցմամբ` սեանսերի քանակը, տևողությունը կախված է բուժառուի ընդհանուր վիճակից, վերքի վիճակից և օրգանիզմի պատասխան ռեակցիայից։

Խորհրդատվության համար կարող եք զանգահարել +374 33686817 հեռախոսահամարով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել