|
  • Русский
  • English

Գոհար Սերյոժայի Այվազյան, բ.գ.թ., դոցենտ

Գոհար Սերյոժայի Այվազյան, բ.գ.թ., դոցենտ

«Մուրացան» ՀՀ Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի բժիշկ-օրդինատոր
ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչի ուսումնական գծով տեղակալ
Մանկական նեֆրոլոգ

Կրթություն

1985-1991թթ. ԵՊԲՀ, մանկաբուժության ֆակուլտետ

1991-1994թթ. ԵՊԲՀ, կլինիկական օրդինատուրա՝ մանկական նեֆրոլոգիա մասնագիտությամբ

 

Աշխատանքային գործունեություն

2014թ.-ից Մանկաբուժության թիվ 1 ամբիոնում Երևանում և ՀՀ մարզերում աշխատող բժշկների և բուժքույրերի վերապատրաստման գործընթացին մասնակցություն

2013թ.-ից ԵՊԲՀ, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչի ուսումնական գծով տեղակալ

2011թ.-ից ԵՊԲՀ, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ

2008թ.-ից «Մուրացան» ՀՀ մանկաբուժական թիվ 2 կլինիկայի բժիշկ-օրդինատոր

2006-2011թթ. ԵՊԲՀ, մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 2 ամբիոնի ասիստենտ

1996-2006թթ. ԵՊԲՀ, մանկաբուժության թիվ 2 ամբիոնի ավագ լաբորանտ

1995-1996թթ. ԵՊԲՀ, մանկաբուժության թիվ 3 ամբիոնի ավագ լաբորանտ

 

Գիտական գործունեություն

2006թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Բրոնխաթոքային պաթոլոգիայի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և մունոլոգիական բնութագիրը վաղ մանկական հասակի երեխաների մոտ  թիմոմեգալիայի ֆոնի վրա», շնորհվել է բժշկական գիտությունների  թեկնածուի գիտական աստիճան

2011թ. շնորհվել է դոցենտի պաշտոն

2008-2015թթ. ԵՊԲՀ, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի կլինիկական օրդինատորների աշխատանքների ղեկավար:

«Մանկաբուժություն» առարկայից կլինիկական օրդինատորների համար ուսումնական ծրագիրի և թեստերի ցանկի հեղինակ:

Հեղինակ է մոտ 56 տպագրված գիտական աշխատանքների, 1 ԲՈՀ-ի կողմից հաստատված ուսումնամեթոդական և 2 ԵՊԲՀ-ի ցիկլային հանձնաժողովի կողմից հաստատված ուսումնամեթոդական ձեռնարկների:

 

Անդամակցություն

2008թ.-ից Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի անդամ

2008թ.-ից Կլինիկական օրդինատորների ԵՊԲՀ քննական հանձնաժողովի անդամ

2014թ.-ից Մանկաբույժների, մանկաբարձ-գինեկոլոգների, մանկական վիրաբույժների ցիկլային ուսումնամեթոդական հանձնաժողովի անդամ

 

Մասնագիտական վերապատրաստումներ

Բազմաթիվ միջազգային և հանրապետական կոնֆերանսների, ֆորումների, սիմպոզիումների մասնակցություն, ելույթներ, բանավոր և պաստառային զեկույցներ

2017թ․ Կազմակերպել և մասնակցել է ելույթով «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» համաժողովին, Երևան, Հայաստան

 

Պարգևատրումներ

2010թ, 2014թ. «Պատվոգիր» ԵՊԲՀ ռեկտորի կողմից

Ինչպես կարող ենք ձեզ օգնել