«Ապրենք առողջ» հաղորդման հյուրը «Մուրացան»համալսարանական հիվանդանոցի ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար, մանկաբույժ Մարի Դարակչյանն է։
Մասնագետը խոսել է երեխաների շրջանում հազի առաջացման, դրա բուժման և մի շարք կարևոր մանրամասների մասին։
Մարի Դարակչյանը շեշտում է, որ հազը հիվանդության ախտանշան է, ոչ թե ինքնին հիվանդություն։
Հետևաբար, նախքան բուժում սկսելը կամ դեղեր կիրառելը, կարևոր է պարզել դրա առաջացման պատճառները։
Հազը նաև օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներից է, ուստի անհրաժեշտ է հաշվի առնել դրա տեսակը և առանձնահատկությունները:

