|
  • Русский
  • English

Պլաստիկի ազդեցությունը երեխաների առողջության վրա․ ի՞նչ պետք է իմանալ

Մեր առօրյան լի է պլաստիկ պարունակող իրերով․ դրանք կան խոհանոցում, մանկական խաղալիքներում, սննդի փաթեթավորումներում և նույնիսկ այնպիսի իրերում, որոնց անվտանգությանը սովոր ենք վստահել։

Ավելին՝ պլաստիկի որոշ տեսակներ կարող են առկա լինել նաև առաջին հայացքից անվնաս թվացող իրերում, օրինակ՝ մեկանգամյա օգտագործման թեյի որոշ պարկերում։

Իսկ որո՞նք են պլաստիկի իրական վտանգները, ինչպե՞ս են միկրոպլաստիկները հայտնվում մեր օրգանիզմում, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ առողջության վրա, և ինչպե՞ս նվազեցնել դրանց առօրյա ազդեցությունը՝ հատկապես երեխաների դեպքում։

Այս և հարակից հարցերին է անդրադարձել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար, մանկաբույժ Մարի Դարակչյանը։

Մանկական տարիքում առողջության պահպանման կարևոր նախապայմաններից է նաև շրջակա միջավայրի հնարավոր վնասակար գործոնների ազդեցության նվազեցումը։

Պլաստիկի օգտագործման վերաբերյալ տեղեկացված ընտրությունը, կենցաղային սովորությունների վերանայումը և երեխաների համար առավել անվտանգ միջավայրի ձևավորումը կարող են դառնալ առողջ ապագայի կարևոր քայլեր։

Ի՞նչ պետք է իմանան ծնողները և ինչի՞ն ուշադրություն դարձնեն երեխաների առողջության պահպանման համար:

«Ծնողական ժողով» հաղորդման «Պլաստիկի սերունդ» թողարկումն է անդրադառնում:

Տեսանյութ

Ինչպես կարող ենք ձեզ օգնել