
Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկա
Հեռ․ 010 301000
Կլինիկայի ղեկավար` Նիկոլայ Դալլաքյան
1961թ.-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում հիմնադրվել է մանկական վիրաբուժության առաջին կլինիկան, որտեղ պատրաստվել են հանրապետությունում մանկական վիրաբուժական առաջին կադրերը:
1961-1965թթ.-ին կլինիկայի առաջին ղեկավարը եղել է պրոֆեսոր Անդրեյ Բաղդասարի Գևորգյանը:
1965-1972թթ.-ին կլինիկան ղեկավարել է պրոֆեսոր Էմմա Սերգեյի Մարտիկյանը, իսկ 1972-1998թթ.-ին` պրոֆեսոր Ալբերտ Անդրանիկի Վանյանը:
Այնուհետև մանկական վիրաբուժության կլինիկան տեղափոխվել է 1-ին մանկական հիվանդանոց:
2011թ.-ին ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կլինիկան վերաբացվել է ՀՀ վաստակավոր մանկական վիրաբույժ Ավետ Արսենի Ասլանյանի ղեկավարությամբ:
2024 թվականի մարտից կլինիկան ղեկավարում է երկար տարիների փորձառությամբ, առաջատար վիրաբույժ բ․գ․թ․, ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, խորհրդատու պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննեսի Դալլաքյանը:
Կլինիկայում տարեկան բուժվում են շտապ-անհետաձգելի և պլանային բուժման կարիք ունեցող 600-ից ավելի պացիենտներ այդ թվում անհաս և հասուն նորածիններ, բարդագույն համակցված արատներով և զանազան ձեռք բերովի հիվանդություններով երեխաներ ու դեռահասներ: Նրանց մի մասն ընդունվում է կլինիկա 24/7 ռեժիմով գործող արտագնա վիրաբուժական բրիգադի միջոցով: Վիրահատությունների մեծ մասը կատարվում է քիչ ինվազիվ, էնդոսկոպիկ եղանակով:
Կլինիկայում աշխատում է բարձր պատրաստվածությամբ բուժանձնակազմ, որը վերջերս համալրվել է հմուտ և երկար տարիների փորձ ունեցող մանկական կրծքային վիրաբույժների թիմով՝ բ․գ․թ․, ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԱՆ մանկական վիրաբուժության գծով գլխավոր խորհրդատու Դ․Ն․ Դալլաքյանի ղեկավարությամբ։ Մասնագետները վերապատրաստվել են Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Ճապոնիայի, և այլ երկների առաջնակարգ կլինիկաներում:
Մանկական վիրաբուժության կլինիկան Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի ուսումնական բազան է: Այստեղ ուսումնառում են ԵՊԲՀ ուսանողները, մանկական վիրաբուժույթյան ամբիոնի օրդինատորները և վերամասնագիտացում անցնող բժիշկները։
Գիտահետազոտական աշխատանքներ
Կլինիկայում իրականացվում են գիտական հետազոտություններ հետևյալ ուղղություններով`
- 0-18տ երեխաների արատների հիմնապատճառները
- պարազիտար հիվանդություններ
- կրծային վիրաբուժական հիվանդությունների սեմիոտիկան
- մանկական տրավմատիզմ
- մանկական ուռոցքաբանական վիրաբուժություն
- վիրաբուժական պաթոլոգիան էնդոկրին հիվանդների մոտ
Համագործակցություն
Կլինիկան համագործակցում է`
- ՀՀ բոլոր ամբուլատոր և ստացիոնար բուժհաստատությունների
- Մոսկվա քաղաքի Ն․Ֆիլաատովի անվան N13 մանկական հիվանդանոցի
- Մոսկվա քաղաքի Մանկական հասակի ուրգենտ վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի
- Նյու-Յորք քաղաքի Memorial Sloan Kettering Cancer Center կլինիկայի
- Փարիզ քաղաքի Hôpital Necker-Enfants malades կլինիկայի և այլ հայտնի բուժհաստատությունների հետ












