|
  • Русский
  • English

Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիա

Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիա

Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիա

Հեռ՝ 010 301000, ներքին 582

Ղեկավար` Նելլի Մերուժանի Գասպարյան

Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիան «Մուրացան» հիվանդանոցային համալիրի կարևոր օղակներից մեկն է: Լաբորատորիայում աշխատել և աշխատում են հմուտ ու բանիմաց մասնագետներ: Նրանք կարողացել են ապահովել և պահպանել լաբորատորիայի բարի ավանդույթներն ու համբավը, որոնց գրավականը ոչ միայն ժամանակի պահանջներին համապատասխան սարքավորումներ և հակազդակներ (ռեակտիվներ) ունենալն է, այլև բոլոր հետազոտությունների բարեխիղճ կատարումը:
Լաբորատորիան հագեցած է ժամանակակից և ներկայումս ախտորոշման բնագավառում առաջատար ֆիրմաների սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում իրականացնել ճշգրիտ հետազոտություններ, ինչպես նաև կատարել ներկայումս եզակի համարվող և ախտորոշիչ առանձնահատուկ նշանակություն ունեցող մի շարք հետազոտություններ:
Վերջին շրջանում մեծացել է թունաբանական լաբորատոր ախտորոշման պահանջարկը: Այն առավել ստույգ և լիարժեք դարձնելու նպատակով լաբորատորիայում շարունակվում է նոր թեստերի ներդրումը: Այդ հետազոտությունները սովորաբար կատարվում են շտապ ցուցումով, որի համար անհրաժեշտ են լինում սթրիպ-թեստեր: Իսկ նախնական տվյալի գնահատականը հիմնավորելու կամ բացառելու նպատակով փորձանմուշը հետազոտվում է քրոմատոգրաֆիկ մեթոդով:
Տարվա ընթացքում լաբորատորիայում մալարիայի ու ՄԻԱՎ-ի հետազոտություններ են անցնում արտասահմանցի ուսանողները:

Մեր լաբորատորիան աշխատում է 24 ժամ, առանց հանգստյան օրերի:Գործում է նաև տնայց:

Լաբորատորիայում գործում են լաբորատոր հետևյալ ծառայությունները՝

  • Ընդհանուր կլինիկական
  • Կենսաքիմիական
  • Իմունոլոգիական
  • Մանրէաբանական

Ընդհանուր կլինիկական լաբորատորիա

Հագեցած է սարքավորումներով, որոնցով կատարվում են հետևյալ հետազոտությունները`

  • Արյան ընդհլայնված քննություն/CBC+DIF, CBC+DIF+REF/
  • Ողնուղեղային հեղուկի քննություն
  • Կենսաբանական տարբեր հեղուկների բջջաբանական հետազոտություն (պլևրալ, Պերիկարդիալ և այլն)
  • Մակաբույծների ախտորոշում և կոպրոլոգիա,լյամբլյայի որակական թեստ, ինչպես նաև Թաքնված արյան թեստ
  • Կենսաբանական տարբեր նյութերի բջջաբանական հետազոտություն (խորխ, սեռական Արտազատուկներ, սերմնահեղուկ)
  • Մեզի ընդհանուր քննություն՝ որակական և քանակական /գլյուկոզա, կետոնային Մարմիններ, բիլիռուբին, ուռոբիլինի հայտնաբերման ռեակցիաներ/
  • Երիկամային ֆունկցիան գնահատող մի շարք թեստեր` Նիչեպորենկոյի, Ադդիս-Կակովսկու մեթոդները, Զիմնիցկու փորձը

Սարքավորումներից մեկը, որը միակն է տարածաշրջանում, հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում ունենալ արյան ընդհանուր քննության պատկերը, տարբերակել ռետիկուլոցիտները:

Կենսաքիմիական լաբորատորիա

Հագեցած է սարքավորումներով, որոնցով կատարվում են հետևյալ հետազոտությունները`

  • Սուբստրատներ
  • Ֆերմենտներ
  • Լիպիդային փոխանակություն
  • Կոագուլոգրամմա
  • Թթվա-հիմնային հավասարակշռություն և էլեկտրոլիտներ
  • Դեղորայքային մշտադիտարկում /Էթանոլ/
  • Գազային հավասարակշռություն /մեթհեմոգլոբին, կարբօքսի  հեմոգլոբին/
  • Ցինկ
  • Գլիկոլիզացված հեմոգլոբին
  • Ռեբերգի փորձ
  • Իմունոլոգիական հետազոտություններ /Իմունոգլոբուլին A, M ,G/

 Իմունոոլոգիական լաբորատորիա

Հագեցած է սարքավորումներով, որոնցով կատարում են հետևյալ հետազոտությունները`

  • Վահանաձև գեղձի հորմոններ /TSH, FT4, A-TPO, A-TG,A-TSHR/
  • ՄԻԱՎ հակամարմինների որոշում
  • Կալցիտոնին
  • Ազատ տեստոստերոն, տեստոստերոն,
  • Պրոլակտին, կորտիզոլ
  • 17-ՕՀ պրոգեստերոն,
  • Լյուտինացնող հորմոն
  • Ֆոլեկուլ խթանող հորմոն
  • Դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատ
  • Ադենոկորտիկոտրոպ հորմոն
  • Էստրադիոլ
  • Ինսուլին, Պրոինսուլին
  • C-պեպտիդ
  • Վիտամին D
  • Օնկոմարկերներ /Ընդհանուր պրոստատ սպեցիֆիկ հակածին/
  • Անեմիայի տարբերակման ախտորոշում /Ֆերիտին, Վիտամին B 12, Ֆոլաթթու/
  • Վարակների ախտորոշում /Հեպատիտ A, Հեպատիտ B, Հեպատիտ C/

Իմունոշճաբանական լաբորատորիա

  • Կատարվում են հետևյալ հետազոտություններ`
  • Սեռոլոգիական հետազոտություններ՝
  • C-ռեակտիվ սպիտակուց
  • Ռևմատոիդ գործոն
  • Հակաստրեպտոլիզին Օ
  • Երկսպիրալ ԴՆԹ-ի նկատմամբ հակամարմիններ/ A-DsDNA/
  • Հակակորիզային հակամարմիններ/ ANA/

Ինֆեկցիաներ՝

  • Բրուցելոզի ախտորոշում / Ռայտ-Խեդելսոնի ռեակցիա/
  • Բրուցեյոզ Ig M և IgG
  • Սիֆիլիսի նկատմամբ հակամարմիններ
  • Հակատրեպանոմալ հակամարմիններ
  • Կապույտ հազի Ig M որոշում
  • Պարվովիրուս B 19
  • Ցիտոմեգալովիրուսի և tոքսոպլազմոզի Ig M և IgG ախտորոշում
  • Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի Ig M և IgG ախտորոշում
  • Ալերգենների որոշում՝ շնչառական 20 ցուցանիշ
  • Ալերգենների որոշում՝ սննդային 20 ցուցանիշ
  • Ֆենիլալանինի որոշում

Իմունոհեմատոլոգիական  լաբորատորիա

Կատարվում են հետևյալ հետազոտությունները՝

  • Արյան խումբ,ռեզուս, Kell (ABO, Rh-Hr, K-k)
  • Բնածին և իմուն հակամարմինների որոշում
  • Համատեղելիություն/ հիվանդի և դոնորի,ամուսնական զույգի/
  • Կումբսի ռեակցիաներ

Մանրէաբանական լաբորատորիա

Կատարվում են հետևյալ հետազոտությունները՝

  • Գրիպի A և B տեսակի անտիգենի որոշումը քսուքում արագ թեստով
  • Ռոտավիրուսի անտիգենի որոշումը կղանքում արագ թեստով
  • Strep A անտիգենի որոշումը քսուքում արագ թեստով
  • Երսինիա անտիգենի հայտնաբերումը կղանքում արագ թեստով
  • Շիգելլա անտիգենի որոշումը կղանքում արագ թեստով
  • Սարմոնելլա անտիգենի որոշումը կղանքում արագ թեստով
  • Կլոստրիդիա /A և B տոքսին/ անտիգենի որոշումը արագ թեստով
  • Նորովիրուս կղանքում անտիգենի որոշումը արագ թեստով
  • Ադենովիրուս-քթի քսուք անտիգենի որոշումը արագ թեստով
  • RSV- քթի քսուք անտիգենի որոշումը արագ թեստով
  • Հելիկոբակտեր պիլորի կղանքում անտիգենի որոշումը արագ թեստով
  • Կամպիլոբակտեր կղանքում անտիգենի որոշումը արագ թեստով
  • E.Coli 0:157 կղանքում անտիգենի որոշումը արագ թեստով
  • Էնտերովիրուս կղանքում անտիգենի որոշումը արագ թեստով
  • Միկոպլազմա, ուրեապլազմա
  • Արյան ստերիլության որոշում
  • Քսուքի բակտերիասկոպիա
  • Դիսբակտերիոզ
  • Հակաբիոտիկների զգայնություն
  • Ստաֆիլակոկակրության որոշում
  • Արտազատուկների մանրէաբանական քննություն/քթի,ականջի,բկանցքի և այլն/
  • Քերուկների մանրէաբանական քննություն,
  • Ցանքսեր

Բաժանմունքի բժիշկներ

Նկարներ

Ինչպես կարող ենք ձեզ օգնել