|
  • Русский
  • English

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների անգնահատելի առաքելությունը՝ հանուն յուրաքանչյուր պացիենտի առողջության

Հոկտեմբերի 16-ը Անեսթեզիոլոգիայի համաշխարհային օրն է, որը ևս մեկ առիթ է արժևորելու անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների բարդ ու պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, սառնասրտություն, հոգատարություն և անմնացորդ նվիրում՝ հանուն յուրաքանչյուր պացիենտի առողջության։

Հատկապես կարևոր է նրանց առաքելությունը մանկաբուժության բնագավառում, որտեղ յուրաքանչյուր փոքրիկ պացիենտի ապաքինումը, վերադարձած ժպիտն ու ուրախ ծիծաղը մասնագիտական գիտելիքի, հետևողական աշխատանքի և հոգատար վերաբերմունքի արդյունք են։

Շնորհավորելով համալսարանական մասնագետներին մասնագիտական օրվա առիթով՝ մաղթում ենք քաջառողջություն, անսպառ եռանդ, մասնագիտական հաջողություններ, ուժ ու համբերություն՝ իրենց պատասխանատու ու կարևոր առաքելությունը շարունակելու համար։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել