Մութ սենյակում հեռախոսի էկրանին երկար ժամանակ նայելը կարող է առաջացնել աչքերի լարվածություն, չորություն, հոգնածություն և գլխացավ։
Էկրանի լույսի ու շրջակա միջավայրի մթության հակադրությունը մեծացնում է տեսողական անհարմարությունը, իսկ քնելուց առաջ հեռախոսի երկարատև օգտագործումը կարող է խանգարել քնի բնականոն ընթացքին։
Առողջության պահպանման համար կարևոր է սահմանափակել էկրանի առջև անցկացրած ժամանակը, ապահովել սենյակի բավարար լուսավորություն և պարբերաբար հանգստացնել աչքերը։
Թեմային «Լուրեր»-ի ռեպորտաժում անդրադարձել է Ակնաբուժական կլինիկայի մանկական ակնաբույժ Արման Սանոսյանը։

