|
  • Русский
  • English

Ժամանակակից սարքավորումներով՝ մուկովիսցիդոզի վաղ ախտորոշում

Կիստոզ ֆիբրոզի կամ մուկովիսցիդոզի ախտորոշումը 21-րդ դարում թևակոխել է նոր սերնդի մոլեկուլյար գենետիկ հետազոտման, աղիքային օրգանիիդների հետազոտման դարաշրջան։ Չնայած այս առաջընթացին՝ քրտինքի թեստը շարունակում է մնալ հիվանդության ախտորոշման «ոսկե ստանդարտը»։

Միջնադարյան շվեյցարական ալմանախներում նկարագրվում էին առողջական խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց համբուրելիս զգացվում էր աղի համ։ 1950 թվականին Paul di Sant’Agnese-ը հայտնաբերեց, որ մուկովիսցիդոզով հիվանդների քրտինքում աղերի քանակը բարձր է։
1959թ Gibson և Cooke-ը «Pediatrics» պարբերականում առաջին անգամ նկարագրեցին պիլոկարպինային իոնտոֆորեզով քրտինքի խթանման և դրանում քլորիդի կոնցենտրացիայի որոշման թեստը։

Քրտինքի թեստը ժամանակի ընթացքում կատարելագործվել է և այժմ իրականացվում է քրտինքի հաղորդականության կամ դրա մեջ քլորիդի կոնցենտրացիայի որոշմամբ՝ օգտագործելով ժամանակակից սարքավորումներ, ինչպիսիք են Macroduct կամ ChlorCheck համակարգերը։
Քրտինքի թեստի նշանակումը պացիենտին և արդյունքների գնահատումը իրականացվում են մուկովիսցիդոզի մասնագետի կողմից։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մուկովիսցիդոզի ռեֆերենս կենտրոնի՝ Եվրոպական մուկովիսցիդոզի միության պացիենտների ռեգիստրին (European Cystic Fibrosis Patient Registry) անդամակցելու արդյունքում համալիրի լաբորատոր-ախտորոշիչ կենտրոնը հագեցվել է քրտինքի թեստի նորագույն սարքավորումներով, ինչը նպաստում է մուկովիսցիդոզի ժամանակին և ճշգրիտ ախտորոշմանը։

Քրտինքի թեստի ցուցումների և մուկովիսցիդոզի մասնագետի խորհրդատվության ուղեգրվելու համար՝ հաջորդիվ։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել