|
  • Русский
  • English

Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողների այցը՝ համալսարանական կլինիկա

Գավառի պետական բժշկական քոլեջի 25 ուսանող, մասնագիտական գիտելիքն ու գործնական հմտությունները խորացնելու նպատակով այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։

Հյուրերին ողջունեց ԵՊԲՀ մանկաբուժության դպրոցի, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը։

Նա ներկայացրեց մանկաբուժական ոլորտի աշխատանքի առանձնահատկությունները, ինչից հետո կազմակերպվեց ակտիվ և հետաքրքիր ինտերակտիվ քննարկում։

Ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու բուժման նորագույն տեխնոլոգիաներին, ինչպես նաև բուժանձնակազմի ամենօրյա պատասխանատու և կարևոր աշխատանքին։

Համալիրի խաղաթերապիայի և հոգեբանի աշխատանքը ներկայացրեց կաբինետի պատասխանատու, հոգեբան Օլյա Մուսոյանը։ Այնուհետև ԵՊԲՀ «Հերացի» քոլեջի դասախոս Մարգարիտա Զաքարյանը ներկայացրեց դասախոսություն «Ներերակային կաթետերիզացիա» թեմայով։

Այցի ավարտին կազմակերպվեց ճանաչողական շրջայց «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, որի ընթացքում ուսանողները ծանոթացան հիվանդանոցային ծառայությունների կազմակերպման առանձնահատկություններին։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել