|
  • Русский
  • English

«ՀԵՆԱՐ»-ի HPE ծրագրի մասնակիցները անցան գիտելիքների գործնական կիրառման փուլին

«ՀԵՆԱՐ»-ի Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության (HPE) ծրագրի ToT3-ը մեկնարկեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։

«ՀԵՆԱՐ»-ի HPE ծրագրի շրջանակում Բոստոնի համալսարանից վերջերս վերադարձած մեր ուսանողներն անցել են հաջորդ փուլին՝ գործնականում կիրառելով ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կլինիկական ուսուցման և դասախոսների մասնագիտական զարգացման միջոցով։

«ՀԵՆԱՐ»-ի և Բոստոնի համալսարանի ներկայացուցիչներն այցելել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն և Մանկական վիրաբուժության բաժանմունքներ, հանդիպել ծրագրի շրջանավարտներ, ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի և ասիստենտ Սուրեն Բրուտյանի հետ։

Դասախոսների և ռեզիդենտների հետ քննարկումից հետո տեղի է ունեցել կլինիկական ուսուցման և դիտարկման սեսիա։ Ռեզիդենտները զննել են հիվանդներին, դասախոսները հետևել են նրանց կլինիկական աշխատանքին, իսկ «ՀԵՆԱՐ»-ի և Բոստոնի համալսարանի ներկայացուցիչները դիտարկել են ուսուցման գործընթացը։

Շրջայցի ավարտին տեղի է ունեցել ամփոփիչ քննարկում, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են իրենց փորձառությանը, կլինիկական արդյունավետ ուսուցման, ուսանողների ներգրավվածության և կառուցվածքային հետադարձ կապի կարևորությանը։

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել