|
  • Русский
  • English

Երեխային ցույց տված հոգեբանական աջակցությունը կարող է զգալիորեն թեթևացնել հետվնասվածքային սթրեսի հետևանքները

Կյանքում լինում են իրավիճակեր, երբ մարդը կանգնում է երկու տարբեր «աշխարհների» միջև, և դա է այն բարդությունը, երբ մարդը խնդիր է ունենում հաղթահարելու սահմանը՝ բնականոն կյանքի ընթացքը փոխարինվում է արտակարգ պայմաններով։

Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանի գնահատմամբ` հենց այդ ժամանակ էլ առաջանում են հոգեկան սուր ռեակցիաներ, որոնք ինքնուրույն փուլ են ներկայացնում արտակարգ իրավիճակները վերապրելու ընթացքում։

Արտակարգ իրավիճակները, որոնցում կարող է հայտնվել ցանկացած մարդ, որպես կանոն, առաջացնում են հոգեբանական ու հուզական լարվածություն։

Ոմանց մեջ դա ուղեկցվում է ներքին կենսական պաշարների մոբիլիզացումով, մյուսների՝ աշխատունակության նվազումով կամ նույնիսկ խախտումով, առողջության վատթարացումով, ֆիզիոլոգիական ու հոգեբանական սթրեսային երևույթներով։

Արձագանքը կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից, աշխատանքի ու դաստիարակության պայմաններից, տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկությունից և վտանգի աստիճանը հասկանալուց։

Մասնագետի խոսքով` պետք է հիշել, որ մարդկանց հոգեբանական նախապատրաստման մակարդակը կարևորագույն գործոններից է։

  • Փոքրիկները դժվարությամբ են հասկանում և ընդունում, որ իրենց կյանքում կարող են պատահել այնպիսի իրադարձություններ, որոնք հնարավոր չէ կառավարել կամ կանխատեսել։ Ամենավատն այն է, որ մեծահասակները չեն կարող դրանք «ուղղել» կամ կանխել հնարավոր կրկնությունը։ Երեխայի կյանքում ճգնաժամերն անխուսափելի են, սակայն դրանց բացասական ազդեցության կանխումը հիմնականում կախված է մեծահասակներից, հատկապես ծնողներից և ուսուցիչներից։

Աղետի ժամանակ կամ դրանից հետո փոքրիկին ցույց տված աջակցությունը կարող է զգալիորեն թեթևացնել հետվնասվածքային սթրեսի հետևանքները։ Երեխաների արձագանքը հոգեբանական վնասվածքների նկատմամբ:

  • Ճանաչողական գործունեություն ոլորտում հնարավոր է առաջադիմության նվազում, իրադարձությունների շարունակականության և հետևանքների ոչ ճիշտ ընկալում, կրկնվող ու կպչուն հիշողություններ, նոր գիտելիքների դժվար յուրացում։
  • Հոգեկան ոլորտում` վախի կտրուկ արտահայտում, օտարացման զգացում, ապագայի նկատմամբ հոռետեսական վերաբերմունք, տպավորությունների բթացում, մեղքի զգացում, վախ, որ վնասվածքը կարող է կրկնվել, մտահոգվածություն։ Փոխվում են նաև այլ մարդկանց հետ փոխհարաբերությունները, երեխայի բնավորությունը և վարքագիծը (գիշերային մղձավանջներ, դանդաղկոտություն և կաշկանդվածություն, վնասվածքի պատճառ դարձած իրադարձության թեմայով մշտական խաղեր, զգուշավորություն, վախ, այլ մարդկանց հետ շփումներից խուսափում, միևնույն գործողությունների չգիտակցված կրկնություն, արտաքին գրգռիչների նկատմամբ կտրուկ արձագանք)։ Երեխան դառնում է ոչ ակտիվ, ապրում է առանց մարմնի և բանականության լարումների։
  • Երեխային առաջարկեք ձեր օգնությունը։
  • Եվ ամենակարևորը` մի՛ փորձեք արագացնել իրադարձությունների ընթացքը։ Երեխայի հոգեկան աշխարհի վրա աղետի թողած ազդեցությունը պետք է աստիճանաբար անցնի։

 

 

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել