|
  • Русский
  • English

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժները միջազգային հարթակում ներկայացրել են կլինիկական դեպք  

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Անհետաձգելի ծառայության մանկաբույժ, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ Աննա Մխիթարյանը և Ախտորոշիչ ծառայության մանկական գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Լիլիթ Ալեքսանյանը մայիսի 20-23-ը մասնակցել են Թբիլիսիում կայացած Մանկական գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և նուտրիցիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի (ESPGHAN) ամառային դպրոցին։

Աննա Մխիթարյանը ներկայացրել է «From infectious colitis to surgical catastrophe in a toddler» թեմայով կլինիկական դեպք, որի շրջանակում տեղի է ունեցել ուղեցուցային քննարկում։ Տարբեր երկրների ներկայացուցիչ մասնակիցներ ներկայացրել են նմանատիպ իրավիճակներում կիրառվող իրենց մոտեցումները։

Եվրոպական ֆակուլտետի անդամները հայ մասնագետներին առաջարկել են դառնալ ասոցիացիայի անդամ՝ հետագա կոնֆերանսներին և ամառային դպրոցների ծրագրերին առավել ակտիվ ու անխոչընդոտ մասնակցելու նպատակով։
Մասնագետներն արդեն վերադարձել են առօրյա աշխատանքին՝ զինված նոր գիտելիքով և տիրապետելով ոլորտի վերջին ուղեցուցային մոտեցումներին։
Ինչպես կարող ենք ձեզ օգնել