Ճարպակալումը ենթամաշկային շերտում և ներքին օրգաններում ավելորդ ճարպի կուտակումն է։ Ախտորոշումը կատարվում է, երբ հիվանդի մարմնի քաշը գերազանցում է նորման ավելի քան 20%-ով: Գիրությունը ժամանակակից աշխարհում ունի համաճարակի բնույթ, քանի որ աշխարհի բնակչության մեկ երրորդը այս կամ այն չափով տառապում է դրանից։
Ճարպակալման դեպքերի 90%-ը կենսակերպի, սնվելու խանգարումների և անբավարար ֆիզիկական ակտիվության հետևանք է:
Ճարպակալման է հանգեցնում չափաբաժինների միջև երկար ընդմիջումները, ավելորդ չափաբաժինները, երեկոյան ժամերին չափից շատ ուտելը, քնելուց առաջ սննդի ընդունումը, մեծ քանակությամբ ածխաջրերը և ճարպերը՝ բջջանյութի և սննդային մանրաթելերի պակասով, կալորիաների ավելցուկ ընդունումը՝ համեմատած դրանց ծախսերի հետ, ֆիզիկական ակտիվության բացակայությունը:
Խնդրի պատճառ կարող է լինել նաև ժառանգական նախատրամադրվածությունը և պսիխոգեն շատակերությունը:
Էնդոկրինոլոգ-սննդաբան Անգելինա Արզումանյանը նշում է, որ գիրության դեպքերի 10%-ը պայմանավորված է օրգան-համակարգերի աշխատանքի խանգարումներով, այդ թվում՝
- Էնդոկրին հիվանդություններով (հիպոթալամո-հիպոֆիզային համակարգի, վահանաձև գեղձի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամների էնդոկրին ֆունկցիայի խախտում)
- Հորմոնալ դեղամիջոցների (ստերոիդներ, ինսուլին) ազդեցության պատճառով,
- Լիպոլիզի ֆերմենտների գենետիկորեն պայմանավորված անբավարարությամբ (ճարպի քայքայում)
- Ուղեղի ուռուցքների պատճառով:
Գիրության ախտանշաններն են մարմնի մասերի մեծացումը, դրանց հարաբերակցության փոփոխությունը, էսթետիկ արատները՝ կրկնակզակ, կեղծ գինեկոմաստիան, ստրիաները, ճողվածքները:
Ճարպակալման պրոցեսին զուգընթաց, ավելանում են նաև հևոցները, տախիկարդիան, այրոցը (изжога), կերակրափողի ռեֆլյուքսը, խռմփոցը: Առաջանում է մկանային զանգվածի նվազում (ճարպային հյուսվածքի գերակշռության պատճառով), ցավ հոդերում (ծանրաբեռնվածության ավելացման պատճառով), ճնշման էպիզոդիկ աճ, դաշտանային ցիկլի և պոտենցիայի խանգարում:
Ժամանակի ընթացքում ֆունկցիոնալ խանգարումները վերածվում են օրգանական և համակարգային հիվանդությունների։
Ճարպակալման բարդություններն են շնչառական և սրտի անբավարարությունը, սրտի իշեմիան, հիպերտոնիա, լյարդի ճարպային դեգեներացիան, որն ի վերջո կարող է հանգեցնել խոլելիթիազի, ցիռոզի: Կարող է առաջանալ կերակրափողի էրոզիա, գաստրիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց, արթրիտ և արթրոզ:
Կապ է հաստատվել գիրության և որոշ ուռուցքաբանական հիվանդությունների՝ հաստ աղիքի, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի, ձվարանների և կրծքագեղձերի քաղցկեղի միջև։
Բուժման ռեժիմը կախված է հիվանդության պատճառներից:
Սննդային գիրությունը բուժվում է սննդաբանի կողմից: Կազմում է դիետա, մարզիչի հետ ընտրում է ֆիզիկական ակտիվության օպտիմալ մակարդակը, նշանակում է դեղամիջոցներ, որոնք ազդում են նյութափոխանակության, ախորժակի, ճարպերի կլանման վրա և այլն։
Հոգեբաններ և հոգեթերապևտներ ներգրավված են հոգեբուժական գիրության բուժման մեջ:
Սիմպտոմատիկ գիրությունը հնարավոր է շտկել միայն սննդակարգով կամ վարժություններով, միակ բուժումը հիմքում ընկած հիվանդության դեմ պայքարելն է:
Բարիատրիկ վիրահատություն (ստամոքսի ռեզեկցիա կամ վիրակապ) կիրառվում է 3-4-րդ աստիճանի գիրության դեպքում:
Կանխարգելում
Ճարպակալումը կանխելու համար բավական է սննդի կալորիականությունը փոխկապակցել էներգիայի սպառման հետ, պահպանել ամենօրյա ռեժիմը և շաբաթական առնվազն 2 ժամ ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն ապահովել։
Ճարպակալման ախտորոշումն ու բուժումը կարող եք ստանալ «Մուրացան» համալսարանական կլինիկայի էնդոկրինոլոգիական բաժանմունքում։
Մանրամասների համար կարող եք զանգահարել` +37455010100 հեռախոսահամարով:

