|
  • Русский
  • English

Սուսաննա Ալբերտի Հարությունյան

Սուսաննա Ալբերտի Հարությունյան

«Մուրացան» ՀՀ Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի բժիշկ-օրդինատոր
ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս
Մանկաբույժ

Կրթություն

1979-1985թթ. ԵՊԲՀ. Մանկաբուժության ֆակուլտետ

1985-1986թթ. ԵՊԲՀ, ինտերնատուրա՝ մանկաբուժություն մասնագիտությամբ, թիվ 3 մանկական հիվանդանոց

1994թ. Հետբուհական կրթության Լակտացիայի կառավարման դասընթաց, Վելստարտ Ինտերնեյշնլ, Սան Դիեգո, ԱՄՆ

1998թ. Հետբուհական կրթության դասընթաց «Կրծքով կերակրման պրակտիկա և քաղաքականություն» թեմայով, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

 

Աշխատանքային գործունեություն

1986-1987թթ. թիվ 2 մանկական պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժ, ք. Գյումրի

1987-1993թթ. թիվ 1 մանկական պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժ, ք.Երևան

1993-1999թթ. Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի «Կրծքով սնուցման խորհրդատվության և դասավանդման ռեսուրս կենտրոն»-ի ղեկավար

1999-2002թթ. «Հոգ ընտանիքին» կազմակերպության առողջապահական խորհրդատու

2002-2003թթ. «Հոգ ընտանիքին» կազմակերպության առողջապահական փորձագետ

2003-2004թթ. «Հոգ ընտանիքին» կազմակերպության առողջապահական ծրագրերի ղեկավար

1999-2007թթ. ԱԱԻ-ի մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ

2007թ.-ից ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս

2007թ.-ից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի մանկաբույժ

 

Գիտական գործունեություն

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ

 

Կազմակերպչական գործունեություն

Դասընթացավար հետևյալ կազմակերպությունների համար` ՅՈՒՆԻՍԵՖ, Վորլդ Վիժն, Հայ Օգնության Ֆոնդ, Հոգ Ընտանիքին և այլն:

1996 թ.-ից դասընթացների վարում առողջապահության ոլորտի աշխատակիցների համար մոր և մանկան առողջության պահպանման հարցերում ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, այդ թվում`

  • «Կրծքով սնուցող խորհրդատվության» 40 ժամյա դասընթացի վարում (ԱՀԿ, Թբիլիսի, Վրաստան, 1999 թ. Դեկտեմբեր)
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ՕՓՄԿ դասընթացի վարում՝ «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքի ներդրում և մոնիտորինգ» (Բիշքեկ, Ղրղզստան, 2009 թ. Մարտ)
  • Դասընթացավարների ուսուցում «Կրծքի և վաղ հասակի երեխաների առողջություն և սնուցում» թեմայով (21-26 հուլիս, 2014, Երևան, Հայաստան)
  • Սեմինարի վարում «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքի ներդրում» թեմայով և մոնիտորինգի իրականացում (2015 թ. Մայիսի 18-23, Քիշնև, Մոլդովա)

Դասընթացների կազմակերպում բուժաշխատողների համար երեխայի առաջնային բուժօգնության հիմնախնդիրների վերաբերյալ՝ այդ թվում մանկական սնուցման, աճի մոնիտորինգի և աճի խանգարումների, երեխայի զարգացման և վարքագծի, երեխայի անվտանգության և այլ թեմաներով

 

Հասարակական գործունեություն

Խորհրդատվություն 5 ազգային հետազոտությունների համակարգում «Հայաստանում մանկական սնունդ արտադրող ընկերությունների վաճառահանման մշտադիտարկում» (2003, 2005, 2007, 2009, 2011 և 2016թթ.)

Կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցման գործելակերպի գնահատում ՀՀ առողջապահական հաստատություններում (ՄԲԾ նախաձեռնության իրակացումը կոորդինացնող և պարգևատրման կոմիտեի անդամ)

Ներդրում «Մանկական բարեկամական պոլիկլինիկա» նոր ազգային նախաձեռնության մշակման և իրականացման հարցում

Մասնակցություն ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2014թ. ընդունված «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը

Մասնակցություն «Կրծքով սնուցման պահպանում, խրախուսում և աջակցություն» ազգային ծրագիրի (1994 թ.) և «Երեխաների սնուցման ազգային ռազմավարության» ծրագրերի մշակմանը (2006, 2011, 2013, 2015թթ.)

«Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում» ծրագրի փորձագետ, ՕՔՍՖԱՄ (ապրիլ 2016)

ՀՀ-ում մանկական սնուցման վերաբերյալ քաղաքականության և ծրագրերի գնահատում, որն իրակակցվել է «Կրծքով սնուցման միջազգային միտումներ» նախաձեռնության համաձայն (Սեպտեմբեր, 2015)

 

Մասնագիտական վերապատրաստումներ

Մասնակցություն 27 միջազգային գիտաժողովների, դասընթացների և կոնֆերանսների

 

Անդամակցություն մասնագիտական կազմակերպություններին

1998թ.-ից «Վստահություն» առողջապահական ՀԿ հիմնադիր և նախագահ

2003թ.-ից ՀՀ ԱՆ «Կրծքով կերակրման խրախուսման հարցերը համակարգող խմբի» անդամ

2007թ.-ից «ԻԲՖԱՆ» միջազգային ցանցի (IBFAN-International Baby Feeding Association’s Network), խորհրդի անդամ

2009թ.-ից Ժնևի մանկական սնուցման ասոցիացիայի անդամ (ԳԻՖԱ-GIFA-Geneva Infant Feeding Association)

2011թ.-ից «Մոր և մանկան առողջության հայկական դաշինք»-ի խորհրդի անդամ

2016թ.-ից ՆԵԹԿՈԴ-ի անդամ (ԱՀԿ-ի «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքի և ԱՀԿ հետագա համապատասխան որոշումների» մոնիտորինգի և աջակցության Գլոբալ Ցանց)

2016թ.-ից ՀՀ ԱՆ նախարարին կից հասարակական խորհրդի անդամ

 

Պարգևատրումներ

2013թ. «Շահերի ազդեցիկ պաշտպան» մրցանակ, շնորհվել է Մոր և մանկան առողջության դաշինքի կողմից

2016թ. PR ազգային մրցանակ «Հայկական PR մրցանակաբաշխություն» ոլորտում, շնորհվել է ՀՀ առողջապահության նախարարի կողմից

Ինչպես կարող ենք ձեզ օգնել