|
  • Русский
  • English

Ելենա Միխայիլի Աղաջանովա, բ.գ.դ., պրոֆեսոր

Ելենա Միխայիլի Աղաջանովա, բ.գ.դ., պրոֆեսոր

«Մուրացան» ՀՀ էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ
Էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրինոլոգ

Կրթություն

1990-1996թթ. ԵՊԲՀ, բուժական ֆակուլտետ, ավարտել է գերազանցության դիպլոմով

1996-1999թթ. ԵՊԲՀ, կլինիկական օրդինատուրա՝ էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ

 

Մասնագիտական գործունեություն

1988-1990թթ. Թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի մանրէազերծման կաբինետի մայրապետ

1999-2000թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ավագ լաբորանտ

2001-2004թթ. Հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերի բժիշկ

2002-2004թթ. Թիվ 2 ներքին հիվանդությունների ամբիոնի ասիստենտ

2004-2005թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ

2005-2008թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ

2005-2009թթ. «Շենգավիթ» ԲԿ, կոնսուլտանտ-էնդոկրինոլոգ

2008թ.-ից մինչ օրս  Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ և «Մուրացան» ՀՀ էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար:

 

Գիտական գործունեություն

2002թ.-ին պաշտպանել է  թեկնածուական թեզը:

2014թ.-ին  պաշտպանել է դոկտորական  թեզը:

2005թ.-ից մինչ օրս —  կլինիկական օրդինատորների էնդոկրինոլոգիա առարկայի քննական հանձնաժողովի անդամ է:

2008թ.-ից մինչ օրս  — ԵՊԲՀ ֆակուլտետային խորհրդի անդամ  է, ներքին հիվանդությունների փորձագիտական հանձնաժողովի  անդամ:

2017թ.-ին «Բազմակենտրոն, 3-րդ փուլի, պատահական ընտրությամբ, բաց   պիտակավորմամբ, ակտիվ վերահսկվող, զուգահեռ խմբով, աճի հորմոնի անբավարարությամբ տառապող (ԱՀԱ) նախապուբերտատ երեխաների վրա անցկացվող փորձարկում 52 շաբաթ տևողությամբ՝ հետազոտելու համար շաբաթական մեկ անգամ տրվող TransCon hGH-ի անվտանգությունը, հանդուրժողականությունը և արդյունավետությունը՝ ի հակադրություն ստանդարտ օրական hGH փոխարինող բուժմանը» կլինիկական հետազոտության գլխավոր հետազոտող:

2018թ.-ին   “EnliGHten՝ Բազմակենտրոն,  3-րդ փուլի, երկարաժամկետ, բաց    փորձարկում, որի նպատակն է ուսումնասիրել շաբաթական մեկ անգամ նշանակվող ԹրանսՔոն մԱՀ-ի(TransCon hGH) անվտանգությունը և արդյունավետությունը՝ ԹրանսՔոն մԱՀ-ի  նախորդող   կլինիկական փորձարկումը ավարտած, աճի հորմոնի անբավարարությամբ (ԱՀԱ) երեխաների մոտ” կլինիկական հետազոտության գլխավոր հետազոտող:

 

Հասարակական գործունեություն

2011թ.-ից մինչ օրս ՀՀ ՊՆ կոնսուլտանտ-էնդոկրինոլոգ

2012թ.-ից մինչ օրս ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ

2018թ․-ից մինչ օրս  ՀՀ ԱՆ խորհրդատու մանկական էնդոկրինոլոգիայի գծով

 

Կազմակերպչական գործունեություն

2015թ.-ին — հիմնել է Մանկական Էնդոկրինոլոգների Հայկական Ասոցիացիա, որի նախագահն է:

2017թ. ապրիլի  6-8 առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է Դիաբետի Ուսումնասիրման Եվրոպական Ասոցիացիայի (EASD) հետդիպլոմային կուրսերը

 

Մասնագիտական վերապատրաստում

2010-2016թթ. Դիաբետի Ուսումնասիրման Եվրոպական Ասոցիացիայի (EASD) հետդիպլոմային կուրսեր, Կիև, Օդեսսա (ՈՒկրաինա), Թբիլիսի (Վրաստան), Բուդապեշտ (Հունգարիա)

2015թ. Medtronic Academia-ի կողմից կազմակերպված դասնթացներ՝ նվիրված ինսուլինային պոմպերին և գլուկոզայի շուրջօրյա մոնիտորինգին, Երևան, Հայաստան

2016թ. Մասնագիտական վերապատրաստում՝ մանկական էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ, Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ

 

Անդամակցություն

Հայկական էնդոկրինոլոգիական ասոցիացիայի վարչության անդամ, օստեոպորոզի սեկցիայի նախագահ

Հայաստանի օստեոպորոզի ասոցիացիայի վարչության անդամ

Շաքարախտի ուսումնասիրության Եվրոպական ասոցիացիայի անդամ

Եվրոպական Էնդոկրինոլոգիայի ասոցիացիայի անդամ

 

Պարգևատրումներ  

Երևանի պետական բժշկական համալսարանի արծաթե մեդալ

2018թ. Պատվոգիր և շնորհակալագիր ՀՀ Առողջապահության նախարի կողմից

 

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն

Դասավանդում է հայերեն, ռուսերեն  և անգլերեն լեզուներով

Ինչպես կարող ենք ձեզ օգնել