
Արթուր Սամվելի Թորոսյան
«Մուրացան» ՀՀ ախտորոշիչ կենտրոնի սրտաբան
Բժիշկ-սրտաբան, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ
-
Հեռախոս :
-
Էլ. հասցե :
Կրթություն
1992-1998թթ. ԵՊԲՀ, բուժական ֆակուլտետ
1998թ. ԵՊԲՀ, ինտերնատուրա, 8-րդ բուժ. միավորում
1998-2001թթ. ՀՀ ԱՆ ԱԱԻ, կլինիկական օրդինատուրա՝ սրտաբանություն մասնագիտությամբ
2003թ. ԵՊԲՀ, մասնագիտացում՝ ախտորոշիչ էխոստրագրություն
Մասնագիտական գործունեություն
2001-2003թթ. Թիվ 5 պոլիկլինիկա, սրտաբան
2003-2005թթ. «Էրեբունի» ԲԿ, սրտային վիրաբուժության բաժանմունք, սրտաբան
2005-2007թթ. «Շենգավիթ» ԲԿ, սրտաբան, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ
2007-2008թթ. «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ, սրտաբան, ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքի վարիչ
2008-2010թթ. ԵՊԲՀ թերապիայի թիվ 2 ամբիոն, ասիստենտ
2008-2010թթ. ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետ, «Ընդհանուր բժշկական գործունեություն զինված ուժերում» մասնագիտության ինտերնատուրայի Էլեկտրոսրտագրության ցիկլի ղեկավար
2008թ.-ից «Մուրացան» ՀՀ Ախտորոշիչ կենտրոնի սրտաբան, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ
Գիտական գործունեություն
Հեղինակ և համահեղինակ է 6 տպագրված գիտական հոդվածների:
Բազմաթիվ հանրապետական և միջազգային կոնֆերանսների, սեմինարների մասնակցություն:
Մասնագիտական վերապատրաստումներ
2011թ. «Մանկական հասակի էլեկտրասրտագրության հիմունքները», ՀՀ ԱՆ ԱԱԻ, Երևան, Հայաստան
2016թ. «Էլեկտրասրտագրության կլինիկական նշանակությունը։ Նոր մեթոդներ էլեկտրասրտագրությունում», ԵՊԲՀ, Երևան, Հայաստան
Պարգևատրումներ
2010թ. «Շնորհակալագիր», տրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կրթության, գիտության և բժշկության բնագավառներում անբասիր աշխատանքի համար:
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն