|
  • Русский
  • English

Ամռան շոգին. խորհուրդներ ծնողներին

☀️Ապահովել երեխային բավարար հեղուկ, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ուշադիր լինել երեխայի ինքնազգացողության ցանկացած փոփոխության նկատմամբ. ամռան շոգին լավագույն պաշտպանությունն է:

🔵Այս առաջնային խորհուրդն է ծնողներին փոխանցում մեր համալիրի Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության կլինիկայի ղեկավար Լիանա Նազարյանը:

🩺Փորձառու մանկաբույժն ընդգծում է`

🔹 Խուսափեք երեխային արևի ուղիղ ճառագայթների տակ պահելուց, հատկապես ժամը 11:00–17:00։
🔹Հաճախ առաջարկեք ջուր՝ նույնիսկ եթե երեխան ծարավ չի զգում։
🔹 Հագցրեք թեթև, բաց գույնի, բամբակյա հագուստ և գլխարկ։
🔹 Օգտագործեք արևապաշտպան միջոցներ (SPF 30+), իսկ փոքր երեխաներին հնարավորինս պահեք ստվերում։
🔹 Խուսափեք ակտիվ խաղերից և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ամենաշոգ ժամերին։
🔹Պահպանեք սննդի և ձեռքերի հիգիենան, օգտագործեք միայն անվտանգ խմելու ջուր և ճիշտ պահպանված սննդամթերք։ 🔹Ընտրեք թեթև սնունդ, շատ միրգ և բանջարեղեն, խուսափեք ծանր ու յուղոտ կերակուրներից։
🔹🐜 Ուշադիր եղեք միջատների խայթոցներից, անհրաժեշտության դեպքում կիրառեք տարիքին համապատասխան պաշտպանիչ միջոցներ։

🧬Ուշադիր եղեք, եթե երեխայի մոտ հայտնվում են.

* բարձր ջերմություն, արտահայտված թուլություն կամ քնկոտություն,
* ցան կամ մաշկի արտահայտված կարմրություն,
* հաճախակի փորլուծություն կամ փսխում,
* ուժեղ ծարավ, չոր շուրթեր, միզարձակման նվազում (ջրազրկման նշաններ),
* գլխացավ, գլխապտույտ, գիտակցության խանգարում կամ ցնցումներ,
* միջատի խայթոցից հետո արտահայտված այտուց, շնչառության դժվարացում կամ ալերգիկ ռեակցիայի նշաններ։

🟡Այս ախտանիշների դեպքում դիմեք բժշկի, իսկ ծանր կամ արագ զարգացող դեպքերում՝ անհապաղ շտապ բժշկական օգնության։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել