|
  • Русский
  • English

Ամառային ճամբար դիաբետ ունեցող երեխաների մասնակցությամբ

«ԿԱԹԻԼ 2025» ամառային ճամբարը Հայաստանի 1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավման արդյունավետ ծրագրերից մեկն է:

Տարբեր մարզերից 1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցող 35 երեխա ճամբարի ընթացքում սովորում են ինքնուրույն վերահսկել հիվանդությունը, ձեռք են բերում հոգեբանական հավասարակշռություն, ինքնավստահություն, նոր գիտելիք, նոր հմտություններ, եվ ամենա կարեվորը՝ նոր ընկերներ:

Երեխաների առօրյան բազմազբաղ էր՝ կավագործություն, արտ-թերապիաներ, հոգեթերապիաներ, սպորտ, դիաբետի դպրոց, հետաքրքիր հյուրեր: «Ամենամյա այս միջոցառումն այս տարի անցկացվել է հունիսի 2-ից 8-ը: Ինչպես ամեն տարի մասնակից երեխաները չէին ուզում տուն գնալ և սա մեզ համար լավ անցկացման լավագույն գնահատականն է»,-տպավորություններն է ներկայացնում ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, մեր համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան` հավելելով, որ և այս ամենը՝ Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի, իր ղեկավարած կլինիկայի բանիմաց բժիշկ-ներզատաբանների, բուժքույրերի վերահսկողության ներքո է իրականացվել: Հիմնադրամի բարեկամ Մարիամ Մանուկյանի օգնությամբ այս ճամբարի բոլոր մասնակից երեխաները օգտագործում էին գլյուկոզի շարունակական մոնիթորինգի գերժամանակակից սարքեր, ինչը թե՛ նրանց առօրյան, թե՛ վերահսկող բուժանձնակազմի աշխատանքը էլ ավելի արդյունավետ ու հեշտ կառավարելի դարձրեց:

Նշենք, որ ծրագիրը տարիներ շարունակ իրականություն է դառնում սրտացավ, հոգատար թիմի, հրաշալի դոնորներ AAMSC, AHABA կազմակերպությունների մասնակցությամբ և օժանդակությամբ:

Պրոֆեսոր Աղաջանովան շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին, թիմին, բուժանձնակազմին, հյուրերին, երեխաների հետ աշխատող մասնագետներին, դոնորներին արդյունավետ համագործակցության, հրաշալի արդյունքի համար:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել