«Սուրճ ու սեր առավոտից» հաղորդաշարը Հայաստանի Հանրային ռադիոյի ամենասիրված առավոտյան հաղորդումներից է, որը հնչում է ուղիղ եթերում։
Հաղորդավարներ Տիգրան Հարությունյանի և Լուսինե Մուրադյանի հյուրերը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Անահիտ Օհանյանն ու Մանկական և նորածնային վերակենդանացման ծառայության բուժքույր Վիկտորիա Կալենտերյանն էին:
Թեման. Մայիսի 12-ին աշխարհում նշվում է Բուժքույրերի միջազգային օրը։ Օրը նշվում է հայտնի անգլուհի Ֆլորենս Նայտինգեյլի ծննդյան օրը, ով կազմակերպել է գթության քույրերի աշխարհում առաջին ծառայությունը:
Բուժքույրերի միջազգային խորհուրդը (ICN) ամեն տարի սահմանում է հատուկ թեմա։ 2026թ.-ին նախատեսված են մասնագիտական միջոցառումներ և կրեդիտավորված վեբինարներ՝ ուղղված բուժքույրերի դերի վերաիմաստավորմանը և արդի բժշկության մեջ նրանց կարևոր ներգրավվածությանը։



