Սոնոգրաֆիան ոչ իոնիզացնող հետազոտական մեթոդ է, գրեթե չունի հակացուցումներ:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հնարավոր է հետազոտել ցանկացած տարիքի այցելուի` ողջ ծավալով: Սոնոգրաֆիան կարելի է կրկնել անհրաժեշտությունից ելնելով:
Ախտորոշիչ կենտրոնի ղեկավար Մարիաննա Գևորգյանը նշում է, որ ուլտրաձայնային հետազոտությունն ունի լայն հնարավորություններ տարբեր խնդիրների վաղ հայտնաբերման համար:
Սոնոգրաֆիան ինֆորմատիվ, արդյունավետ գործիք է մինչև 1 տարեկան երեխաների գլխուղեղի հետազոտման համար, ինչպես նաև ցանկացած տարիքի այցելուի վահանագեղձի, կրծքագեղձի, ավշային հանգույցների, մակերեսային հյուսվածքների, որովայնի և փոքր կոնքի օրգանների հետազոտման համար:
Բժիշկ-ռադիոլոգը շեշտում է` սոնոգրաֆիա հնարավոր է իրականացնել, ինչպես բժիշկի ցուցումով, այնպես էլ կանխարգելիչ նպատակով:
Առողջ եղեք:
Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 010 301 000 ներքին 594 հեռախոսահամարներով։ Աշխատանքային ժամերն են` 9:00 -17:00-ը։ Գործում է հերթապահություն մինչև 22:00:
Պոլիկլինիկական ծառայությունները մատուցվում են աշխատանքային ժամերին, իրականացվում են նաև հերթապահություններ: