Ընդհանուր և նեղ մասնագիտական մանկաբուժական կլինիկայի ղեկավար, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Սիմոնյանն անդրադարձել է սեզոնային գրիպին և դրա ենթատեսակներին:
Սեզոնային գրիպը սուր շնչառական հիվանդություն է, որի հարուցիչը վիրուսներ են է, որոնք շրջանառվում են ամբողջ աշխարհում: Ըստ պաշտոնական վիճակագրության սուր շնչառական վարակների հիմնական թիրախը 0-18 տարեկան երեխաներն են։
Գոյություն ունի սեզոնային գրիպի վիրուսի 4 տեսակ՝ Ա, Բ, Ց, Դ:
Ա և Բ տեսակները շրջանառում են և առաջացնում հիվանդության սեզոնային համաճարակներ:
Ներկայումս մարդկանց մոտ շրջանառում են գրիպի վիրուսի Ա տեսակի A(H1N1) Վիկտորիա և A (H3N2) Թայլանդ ենթատեսակները: Վիրուսի Բ տեսակները պատկանում են Բ/Ավստրիա և Բ/Ֆուքետ շարքին:
Համավարակի ներուժով հիվանդությունը տարածվում է տարբեր աշխարհամասերում: Հիվանդության տարածումից հետո վիրուսի ենթատեսակը դառնում է սովորական: Երբ շրջանառվող ենթատեսակը փոխվում է, վարակը տարածվում է համավարակային ներուժով:
Սեզոնային գրիպին բնորոշ ախտանշաներն են ՝ ջերմության բարձրացումը, ընդհանուր թուլությունը, գլխացավը, մկանացավը, հոդացավը, կոկորդում ցավը, հազը:
Հիվանդության ծանր ընթացքի կամ բարդությունների առաջացման բարձր ռիսկի ենթակա են.
ա. հղի կանայք,
բ. մինչև 59 ամսական երեխաները,
գ. տարեցները (65 տարեկանից բարձր տարիքի անձինք),
դ. քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք (սրտի, թոքերի և երիկամների քրոնիկական հիվանդությունները, նյութափոխանակության, նյարդաբանական զարգացման խանգարումներ, լյարդի և արյան հիվանդություններ) և իմունային անբավարարություն ունեցող անձինք (ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, քիմիոթերապիայի կամ ստերոիդներով բուժման հետևանքով, ինչպես նաև չարորակ նորագոյացությունների հետ կապված):
Բուժաշխատողները պացիենտների հետ շփման ժամանակ ենթարկվում են գրիպի վիրուսով վարակման բարձր ռիսկի և կարող են նպաստել վարակի հետագա փոխանցմանը, հատկապես ռիսկի խմբի անձանց:
Փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ զինծառայողներ, երեխաների, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը նույնպես վարակման բարձր ռիսկի են ենթարկվում:
Մասնագետը հորդորում է ՝ խուսափեքլ ձեռքերով աչքերին, քթին և բերանին դիպչելուց, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը, լվանալ ձեռքերը հաճախակի, մնալ տանը, եթե հիվանդ եք:
Ըստ պաշտոնական վիճակագրության սուր շնչառական վարակների հիմնական թիրախը 0-18 տարեկան երեխաներն են։